Աֆրիկյանների պանդոկում նշանդրեքն ավարտվել է ծեծկռտուքով

Դեկտեմբերի 25-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում, Արաբկիր վարչական շրջանի «Աֆրիկյանների պանդոկ» ռեստորանային համալիրում, իսկ հետո համալիրից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն, որը հետո վերածվել է ծեծկռտուքի: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ հարևանությամբ բնակվող քաղաքացիները ահազանգել են ոստիկանություն և կարճ ժամանակում Արաբկիրի ոստիկանները օպերատիվորեն ժամանել են նշված վայր, ինչը հնարավորություն է տվել կանխել վիճաբանություն-ծեծկռտուքի հետագա զարգացումները: Վիճաբանությունը տեղի է ունեցել երիտասադրների միջև, ովքեր մասնակցելուց են եղել նշանդրեքի:

Նշվում է, որ Արաբկիրի ոստիկանություն են տեղափոխվել 10-ից ավելի վեճի մասնակիցներ: Նշված ռեստորանային համալիրը պատկանում է ՀՀ Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատորղական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31