Բաժիններ՝

Մակրոնը Ֆրանսիայի վարչապետ է նշանակել Սեբաստիան Լեկոռնյուին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ է նշանակել պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկոռնյուին: Այս մասին հաղորդել է Ելիսեյան պալատը։

Կառավարության նոր ղեկավարին հանձնարարվել է խորհրդակցություններ անցկացնել խորհրդարանական կուսակցությունների հետ, այդ թվում՝ հաջորդ տարվա բյուջեի նախագծի շուրջ համաձայնագրեր մշակելու համար, որոնք կարևոր նշանակություն ունեն առաջիկա ամիսներին որոշումներ կայացնելու համար։

Սեպտեմբերի 8-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը ձայների 364-194 հարաբերակցությամբ անվստահություն էր հայտնել վարչապետ Ֆրանսուա Բայրուին։ Սեպտեմբերի 9-ին Բայրուն հրաժարականի դիմում էր ներկայացրել Մակրոնին:

Բայրուն ինքն էր նախաձեռնել իրեն վստահություն հայտնելու հարցով քվեարկությունը։ Դրա միջոցով նա փորձում էր հստակեցնել քաղաքական ուժերի վերաբերմունքն իր տնտեսական բարեփոխումների նկատմամբ։ Նա առաջարկում էր տնտեսումների միջոցով կրճատել պետական բյուջեի դեֆիցիտը՝ նախատեսելով պետական ծախսերը կրճատել 44 միլիարդ եվրոյով։

Ֆրանսուա Բայրուն վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր ընդամենը 9 ամիս։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930