
Բալասանյանը քցում է Ղուկասյանի վրա, Ղուկասյանը՝ Բալասանյանի (տեսանյութ)

«Գյումրեցի ընկերներ» շինարարական կազմակերպության աշխատակիցներն այս անգամ հավաքվել էին Շիրակի մարզպետարանի դիմաց՝ ցանկանալով հանդիպել մարզպետի հետ: Այս մասին հաղորդում է galatv.am-ը:
Աշխատակիցները նշել են, թե իրականացրել են ասֆալտապատման աշխատանքներ, սակայն ընկերությունն արդեն մի քանի ամիս է` իրենց աշխատավարձ չի վճարել: Շինարարների հավաստմամբ, ընկերությունից պատճառաբանում են, որ քաղաքի փողոցաշինությունը Գյումրու քաղաքապետարանի գործունեության շրջանակներում է, ինչը նշանակում է, որ իրենց աշխատավարձերը հենց քաղաքապետարանն է վճարելու, իսկ կառույցը իրավասու չէ գումար վճարելու՝ քանի դեռ Ֆինանսների նախարարության մասնագետներն ուսումնասիրում են փաստաթղթերը, իսկ եթե պարզվի, որ համայնքային կառույցը պարտք չէ «Գյումրեցի ընկերներ» կազմակերպությանը, այդ դեպքում ընկերությունը պետք է իր ունեցած փաստաթղթերով դիմի քաղաքապետարանին՝ պահանջելով իր գումարը,- բանվորների հետ զրույցում նշել է փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը: Նշենք նաև, որ շինարարների հավաստմամբ իրենց գումար է պարտք նաև Շիրակ ջրմուղ-կոյուղի ՓԲԸ-ն: