
«Ամենախոշոր բացթողումը Սևանա լիճ բաց թողնված 366.6 հազար հատ մանրաձկան բացթողումն է». Ա. Հարությունյան

2012-ը բավականին հագեցած է եղել բնապահպանության նախարարության համար, եղել են շատ ձեռքբերումներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նախարարի խոսքով՝ պետական բյուջեով բնապահպանության ոլորտին հատկացվել է 2088.5 մլն դրամ:
Ըստ Արամ Հարությունյանի՝ 2012-ին Սևանա լճի մակարդակը գտնվում է 1900.11 նիշի վրա. այս տարի լճի մակարդակը բարձրացել է 3.6 մետրով: Ըստ բնապահպանության նախարարի՝ Տարվա ընթացքում իրականացվել է նաև ձկնատեսակների պոպույիացիայի համալրում:
Բնապահպանության նախարարը կարևորեց «Արփի լիճ» ազգային պարկի ձևավորումը, Արարատյան դաշտում երկրաբանական համակարգի ուսումնասիրության աշխատանքները: 2012-ի ձեռքբերումներն, ըստ նախարարի, շատ են՝, թունաքիմիկատների հետ կապված լայնամասշտաբ ուսումնասիրություն, Թռչկանի ջրվեժի անձնագրավորում, բնության 24 հուշարձանների անձնագրավորման աշխատանքներ:
«Բացթողումների մասին դժվար է խոսել, ամենախոշոր բացթողումը Սևանա լիճ բաց թողնված 366.667 հազար հատ մանրաձկան բացթողումն է»,- ասաց բնապահպանության նախարարը՝ պատասխանելով հարցին՝ որոնք էին 2012-ի հիմնական բաղթողումները: