
Վրաերթի է ենթարկվել «Սթար» սուպերմարկետի տնօրենը

Դեկտեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կիևյան փողոցի բնակիչ, 62-ամյա Վահան Դալլաքյանը, վարելով «Վազ 21011» մակնիշի 31 ՍՕ 466 համարանիշի ավտոմեքենան, Լենինգրադյան փողոցում գտնվող «Բլից» բենզակայանի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Լենինգրադյան փողոցի բնակիչ, 56-ամյա Գարեգին Համբարձումյանին: Այս մասին հաղորդում է shamshyan. com կայքը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Գ. Համբարձումյանն աշխատում է «Սթար» սուպերմարկետում՝ որպես տնօրեն