«Ատկատներից» խոսելը Արամ Հարությունյանը վիրավորական է համարում
Սևանա լիճ մանրաձկների բացթողման միջոցառումները «ատկատային» չեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
«Մենք գտնում ենք, որ մեր միջոցառումները նորմալ իրենց նպատակին ծառայում են: Միգուցե դեռևս չենք հասել այն աստիճանին, որ բնական ինքնավերարտադրում լինի, այնպես որ՝ խորհուրդ չէի տա նման հայտարարություններ անել՝ կապված ատկատների վերաբերյալ, կապված այլ խնդիրների վերաբերյալ: Նույն մեղադրանքը կարող եմ ես Ձեզ առաջադրել: Գնացե´ք, վերցրե´ք, տեսե´ք՝ ումից ենք վերցնում, ինչ կարգով ենք վերցնում, ինչ գներով ենք վերցնում և ինչ ենք անում: Նման բան չի կարող լինել, և դա մի քիչ էլ վիրավորական է, կարծում եմ` չի կարելի այդպիսի բան ասել»,- ասաց նախարարը:
168.am-ի հարցին` համաձա՞յն եք այն տեսակտին, թե այժմ Հայաստանի աղբանոցներն ու աղբավայրերը հսկայական վնաս են հասցնում շրջական միջավայրին և ի՞նչ քայլեր է նախարարությունը ձեռնարկել այդ խնդրի կարգավորման առումով, Արամ Հարությունյանը պատասխանեց. «Այո´, ես համամիտ եմ: Ես այս ուղղությամբ մտածում եմ, որ աղբավայրերը պետք է կարգի բերվեն: Տեղերը պետք է հատկացվեն, կատեգորիաները պետք է փոխվեն, և աղբը պետք է թափվի համապատասխան վայրերում:
Ավելին, պետք է նաև զբաղվել աղբի վերամշակման խնդիրներով: Նրանք, ովքեր մեզ դիմում են, օժանդակում ենք, եթե անհրաժեշտություն է լինում, գրանցում ենք և համապատասխան ընթացակարգերով ապահովում ենք»:
Անդրադառնալով բնապահպանական վերահսկման աշխատանքներին, Արամ Հարությունյանն ասաց, որ նախարարությանը բնապահպանական հաշվետություն է ներկայացվել 3400 կազմակերպություն, և նախարարությունն ի վիճակի չէ այդ բոլորում ստուգումներ իրականացնել. «Մենք չենք կարող կամայական սկզբունքներով ստուգումներ իրականացնել: Առաջին կարևոր սկզբունքը, որ դրված է, որպեսզի անհարկի տնտեսվարողին չանհագստացնենք: Ստուգումը պետք է ունենա իր տրմաբանությունը: Մեր խնդիրը նրանում է, որ մենք կարողանանք բնապահպանական խնդիրները լուծել առանց անհարկի անհանգստացնելու, այսինքն` եթե խախտումներ կան, և մենք հայտնաբերում ենք, ապա խախտումների շուրջ պետք է կատարեն մեր ուսումնասիրությունները»: