«Սթար» սուպերմարկետի տնօրեն էին հիվանդանոցում ներկայացել վրաերթի ենթարկվածի հարազատները
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ Լենինգրադյան փողոցում վրաերթի էր ենթարկվել 56-ամյա Գարեգին Համբարձումյանը, որին մարմնական վնասվածքներով տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վրաերթի ենթարկվածն աշխատում է «Սթար» սուպերմարկետում՝ որպես տնօրեն:
Այսօր «Սթար» առևտրային ցանցից հաղորդագրություն է տարածվել, որով հայտնվում է, որ «Սթար» առևտրային տնօրեններից ոչ ոք վթարի չի ենթարկվել: Հետևաբար տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղեկատվության աղբյուրը վրաերթի ենթարկվածն ու նրա կինն են, ովքեր հիվանդանոց ժամանած Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանին, ինչպես նաև հիվանդանոցի բուժանձնակազմին ներկայացել են որպես «Սթար» սուպերմարկետի տնօրեն: