Բաժիններ՝

Դոհային հասցված հարվածներից հետո Թրամփը զրուցել է Իսրայելի և Կատարի առաջնորդների հետ. Սպիտակ տուն

Դոհային հասցված հարվածներից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրուցել է Իսրայելի և Կատարի առաջնորդների հետ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Ըստ նրա՝ Թրամփը Կատարի էմիրին վստահեցրել է, որ «դա այլևս նրանց հողի վրա չի կրկնվի»։

Լևիթը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ զինվորականները հարվածից առաջ տեղեկացրել են Թրամփի վարչակազմին։

«Կատարի՝ ինքնիշխան պետության և Միացյալ Նահանգների մերձավոր դաշնակցի միակողմանի ռմբակոծությունը, որը շատ ջանասիրաբար աշխատում է և քաջաբար ռիսկի է դիմում մեզ հետ խաղաղության հասնելու համար, չի նպաստում ո՛չ Իսրայելի, ո՛չ էլ Ամերիկայի նպատակներին»,- հայտարարել է նա։

Լևիթը ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամների սպանությունն անվանել է «արժանի նպատակ»՝ նշելով, որ Թրամփն Մերձավոր Արևելքում իր դեսպանին անմիջապես հրամայել է նախատեսված գործողության մասին տեղեկացնել Կատարի պաշտոնյաներին։

Կատարը հայտարարել է, որ նախապես տեղեկացված լինելու մասին տեղեկությունները կեղծ են, հաղորդում է Al Arabiya-ն։

«ԱՄՆ պաշտոնյայից ստացված հաղորդագրությունը հնչել է Դոհայում Իսրայելի իրականացրած հարձակման հետևանքով առաջացած պայթյունների ձայների ժամանակ», – հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930