
Ռուսաստանում հայտնաբերվել է հսկա կետի գոյության ապացույցը

Սվերդլովսկի մարզում հայտնաբերվել է մինչև 21 մետր երկարությամբ ծովային գիշատչի՝ բազիլոզավրի ատամ։ Այս մասին հաղորդում է Ural Mash-ը։
Նշվում է, որ հայտնագործությունը կատարվել է Տուրա գետի ափին։ Գիտնականները փաստում են, որ բազիլոզավրն ունեցել է փոքրիկ հետևի ոտքեր, ինչը վկայում է, որ նրա նախնիները մի ժամանակ քայլել են ցամաքով։
Ենթադրվում է, որ ծովային գիշատիչը ապրել է այս տարածքում 37 միլիոն տարի առաջ։
Սա տարածաշրջանի համար առաջին նմանատիպ հայտնագործությունն է. նախկինում հայտնաբերվել էր միայն կողոսկրի մի հատված։