Բաժիններ՝

Ձերբակալվել են գողություն կատարելու պահին

Սեպտեմբերի 8-ի առավոտյան ժամը 6-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ րոպեներ առաջ Երևանի Բրյուսովի փողոցի մոտ լսել է կրակոցի ձայն, այս պահին էլ տեսնում է կասկածելի երկու հոգու:

Պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները րոպեներ անց նշված հասցեում նկատել են դիմակավորված երկու քաղաքացու։ Նրանցից մեկը նկատելով պարեկներին` իր մոտից նետել է ատրճանակի նմանվող առարկա, պտուտակահան, շինարարական ձեռնոցներ, գլխարկ, կենցաղային դանակ և պայուսակ, իսկ մյուսը` փորձել է դիմել փախուստի։

Բրյուսովի փողոցում պարեկներին հաջողվել է երկու անձին էլ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալել։ 31 և 38 տարեկան տղամարդիկ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։

Տարածքի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կայանված «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գտնվում են թուլացրած վիճակում, իսկ ապակուն տեղադրված էր տելեգրամյան էջի հղման QR կոդ: Նույն QR կոդը փակցված էր նաև հարևանությամբ կայանված մեկ այլ «Լեքսուսի» ապակուն, որի կողային հայելիները գողացված էին։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930