Բաժիններ՝

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը Լոռու մարզի 25.000 երեխաների նվերներ է բաժանել

«Ինչպես և տարիներ շարունակ, այս տարի էլ Ձմեռ պապը Լոռու մարզի 25 հազար երեխաներին այցելեց «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից ուղարկված նվերներով:  Մարզի բոլոր մանկապարտեզների երեխաները, բոլոր դպրոցների մինչև 4-րդ դասարանների երեխաները, մանկատան սաները Կարեն և Սամվել Կարապետյանների կողմից ստացան իրենց Ամանորյա նվերները:

«Սա արդեն վաղուց ավանդույթ է, տոն, որ երեխաներին պարգևում է Կարապետյանների ընտանիքը»,- ասում է Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետ Մինաս Սայադյանը: Իսկ իրենց՝ երեխաների պայծառ, տոնական դեմքերը, ովքեր անհամբեր էին բացելու իրենց նվերները, ամենամեծ ուրախությունն են, որ կարող էին ունենալ «Տաշիրի» ներկայացուցիչները:

Այսպիսով, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 2012 թվականն ամփոփեց Լոռու մարզի 25 հազար երեխաների Ամանորյա տոնն առավել գեղեցիկ ու տպավորիչ դարձնելով: Իսկ տարին հիմնադրամի համար բավական հագեցած էր՝ բազմաթիվ ծրագրերով, որոնց արդյունքում Կարապետյանների հոգածությանն ու խրախուսանքին արժանացան հազարավոր երիտասարդներ, մանկավարժներ, գիտնականներ, երեխաներ, մշակութային օջախներ: Շարունակությունը՝ արդեն 2013 թվականին: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամլո ծառայություն

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս