Բաժիններ՝

«Շատ կուզենայի, որ այդ օրը չլիներ». Սերոբ Բոզոյան

ԱԺ ընտրություններից առաջ մայիսի 4-ին ՀՀԿ քարոզարշավ համերգի ժամանակ տեղի ունեցած փուչիկների պայթյունի գործով մեղավոր ճանաչված Սերոբ Բոզոյանն արդեն վիրահատվել է: Ըստ «Ա1+»-ի՝ պահանջված 90 հազար դրամը նրան տրամադրել են պայթյունից տուժածները, որոնցից շատերը համարում էին, որ ճիշտ չէ միայն նրան այս գործով մեղադրել։

Առաջ ատյանի դատարանի կողմից հոկտեմբերի 17-ին մեկ տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանը երեկ է դուրս գրվել հիվանդանոցից: Հետվիրահատական և հետագա բուժման համար սակայն, նա դեռ գումար չի գտել:

Նրա խոսքով՝ մայիսի 4-ը իր կյանքում բեկում մտցրեց: Հիմա նա իր կյանքը բաժանում է երկու մասի՝ մինչև փուչիկների պայթյունը և դրանից հետո:

«Շատ կուզեի այդ օրը չլիներ, օրացույցից դուրս լիներ»,- ասել է նա։

Կարդացեք նաև

Պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտը փուչիկների և այլ տոնական աքսեսուարիների վաճառքով զբաղվում է 1994-ից: Սակայն այսօր նա աշխատանք չունի:

Երկու անչափահաս երեխաների հայրը 2013թ. միայն մեկ ակնկալիք ունի. «Դե որ վերաքննիչ դատարանը գոնե պայմանական տա, տեսնեմ՝ ինչ եմ անում»։

Սերոբ Բոզոյանը փուչիկների գործով բոլոր փաստաթղթերը պահում է սև թղթապանակում, ըստ նրա՝ դա էլ ինչ-որ խորհուրդ ունի:

«Տեսնենք, ինչ կլինի, գոնե էնպես ստացվի, որ էս թղթերն այլևս պետք չգան ու դեն նետենք»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս