«Խոսրովի» արգելոցի տնօրենի պաշտոնի մրցույթը կհայտարարվի տոներից հետո

«Խոսրովի անտառ» պետական ագելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի տոներից հետո: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Վերջինիս խոսքով՝ արգելոցի տնօրենի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա  Հովակիմյանը նորմալ կատարում է իր պարտականությունները: Ըստ բնապահպանության նախարարի, հավանական թեկնածուներ չկան, մրցույթը կհայտարարվի, որի արդյունքում տնօրենի պաշտոնում կընտրվի լավագույն թեկնածուն:

Պատասխանելով հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված բնապահպանության նախարարության հասցեին քննադատությունների ավելացումը, Արամ Հարությունյանը նշեց, որ աշխարհում բնապահպանական խնդիրները շատանում են, հաճախ փոխվում, մարդիկ ավելի շատ են  սկսում հետաքրքրվել այդ խնդիրներով: Ա. Հարությունյանը նաև աաց, որ նախարարությունը պատրաստ է աշխատել բոլոր բնապահպանների ու բնապահպանական կազմակերպությունների հետ, որոնք բարձրացնում են որոշակի խնդիրներ:

Հարցին՝ արդյոք նախարարը միջամտե՞լ է Մաշտոցի այգու խնդրի լուծմանը, Արամ Հարությունյանը պատասխանեց, որ իրեն հետաքրքրել է այդ հարցը, բայց դրան ինքը չի միջամտել. հարցի լուծումը իր իրավասության շրջանակներում չի եղել:

Տեսանյութեր

Լրահոս