
Հայաստանի որոշ տարածքներում մառախուղ է. տեսանելիությունը վատ է

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:
Մառախուղի հետևանքով տեսանելիությունը վատ է Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի, Սյունիքի մարզի «Զանգեր»-Գորիս քաղաքի հատվածներում, ինչպես նաև Լոռու մարզի Պուշկինի լեռնանցքում: