Բաժիններ՝

Արարատում այսօր քաղաքապետի ընտրություններ են

Արարատի մարզի Արարատ և Նշավան համայնքներում այսօր անցկացվող համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում առավոտյան ժամը 8.00-ին սահմանված կարգով բացվել են բոլոր ընտրական տեղամասերը, հայտնում են ԿԸՀ -ից:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված բոլոր քաղաքացիները առավոտյան մինչև ժամը 8.00-ը ներկայացել են տեղամասային կենտրոններ: Տեղամասային ընտրական հանձնաժողովներն ընդունում են ընտրողներին, քվեարկությունն ընթանում է բնականոն հունով: Ընտրական տեղամասերի բացման գործընթացին առնչվող որևէ դիտողություն, ահազանգ ներկայացված չէ:

Նշենք, որ հատկապես թեժ ընտրություններ են սպասվում Արարատ քաղաքում, որտեղ առաջադրվել են ԲՀԿ-ից Սամվել Բարսեղյանը, ով աշխատում է «Արարատ ցեմենտ» գործարանում՝ որպես արտադրության պետ, ՀՀԿ-ից՝ Հայկ Հայկյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930