
Վարդան Պետրոսյանի կինը հասցրեց միայն համբուրել ամուսնուն. դերասանին դատարանից դուրս բերեցին պատգարակով

Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանից պատգարակով դուրս են բերել դերասան Վարդան Պետրոսյանին եւ տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց: NEWS.am-ը հաղորդում է, որ դերասանը շատ վատ վիճակում է եղել, խիստ գունատ:
Վարդան Պետրոսյանի կինը՝ Անին, միայն հասցրել է համբուրել ամուսնուն. պատգարակի հետեւից Շտապօգնության մեքենա բարձրացած կնոջը թույլ չեն տվել խոսել ամուսնու հետ: Կինը հիշեցրել է, որ ինքը Ֆրանսիայի քաղաքացի է եւ սպասում է դեսպանատան աշխատակիցներին, բայց նրան իջեցրել են մեքենայից:
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողներին ասել է, որ դատարանը հուզական որոշում է կայացրել, առանց որեւէ իրավական հիմքի՝ պատճառաբանելով, որ դերասանը կյանքից զրկել է երկու երիտասարդներին իրենց ծաղկուն տարիքում: Փաստաբանը հայտնել է, որ բողոքարկելու են դատարանի որոշումը:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: