«Նաիրիտի» աշխատակիցները գործադուլ կանեն

Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները գործադուլ են անելու։ Այս մասին «Ժողովուրդը» տեղեկացել է «Նաիրիտի» աշխատակից Արմեն Գրիգորյանից։ «Ժողովուրդը» նշում է, որ երեկ «Նաիրիտի» մի քանի տասնյակ աշխատակիցներ բողոքի ակցիա են արել ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց ամիսներ շարունակ չվճարած աշխատավարձերը։ Թեև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն աշխատակիցներին խոստացել է, որ մոտ օրերս նրանք կստանան իրենց աշխատավարձերը, սակայն Արմենը հայտնել է, որ դեռ 15 ամսվա աշխատավարձ պարտք են մնացել. «Մենք չենք հավատում։ Նրանք, ովքեր աշխատում են, գործադուլ կանեն այսօր, մենք էլ կմիանանք մինչև աշխատավարձ ստանալը»։

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս