Երեւանում որսված գայլը մեծացել է ընտանի պայմաններում. նրան կտեղափոխեն կենդանաբանական այգի
Երեւանի Սիլիկյան թաղամասում նոյեմբերի 19-ին որսված գայլին թափառող շների դեմ պայքարի մասնագիտացված կլինիկական կենտրոնում այսօր այցելած գիտություննների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի աշխատակից Մամիկոն Ղասաբյանն ու բնապահպան Սիլվա Ադամյանը համոզված են, որ գայլը տնային պայմաններում պահած կենդանի է:
«Ինքը մարդու կողքին ապրած կենդանի ա: Ռեֆլեքսներ կան, որ վայրի կենդանիներն ունենում են: Եթե նա գայլերի ոհմակում մեծացած լիներ, պետք է ունենար դրանք, բայց չունի: Բացի այդ, գայլը արու է, 9 ամսական, բայց սեռական օրգանները զարգացած չեն: Շատ հյուծված, խեղճացած վիճակում էր: Կամ տերն է բաց թողել, կամ էլ ինքն է փախել»,- NEWS.am-ին ասել է Սիլվա Ադամյանը՝ նշելով, որ գայլին վայրի բնության մեջ բաց թողնելը հավասար կլինի սպանության:
Կենդանաբանության ինստիտուտը կապի մեջ կլինի կլինիկայի հետ և վերջնական հետազոտություններից հետո նրան հավանաբար կհանձնեն կենդանաբանական այգի, եթե չլինի մեկը, որը հանձ կառնի կենդանու խնամքը:
Ամբողջությամբ` սկզբանղբյուր կայքում: