Ինչո՞ւ է ուշանում Վահան Հովհաննիսյանի ագրեմանը
«Հրապարակը» գրում է. Քաղաքական շրջանակում խոսվում է, որ Վահան Հովհաննիսյանի ագրեմանի ուշացման պատճառը Լևոն Տեր–Պետրոսյանի երբեմնի հայտարարությունն է, թե ՀՅԴ-ն ահաբեկչական կառույց է։ Հիմա Գերմանիայում ստուգում են ՀՅԴ բնույթը։ «Հրապարակ» օրաթերթի ԱԳՆ աղբյուրներն ասում են, որ նման բան չկա, Վահան Հովհաննիսյանի ագրեմանի ուշացման պատճառն ընդամենը այն է, որ Վահանն անցնում էր «31»–ի գործով, և գերմանացիք ուսումնասիրում են գործի բոլոր հատորները. որից հետո հաստատապես կգա դրական պատասխան, գերմանական կողմը կգտնի, որ այն քաղաքական շարժառիթներով է հարուցվել, ինչը ողջ աշխարհում «ընդունված» ու «հասկանալի» պրակտիկա է՝ տեղեկացրել է «Հրապարակի» զրուցակիցը։ Ի դեպ. զուտ ֆորմալ տեսանկյունից ագրեմանն ամենևին էլ չի ուշանում, այն կարող է վեցից-ութ ամիս տևել Գերմանիայում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է ընդամենը հոկտեմբերին, և մինչև գարուն ժամկետ կա։ Ինչ վերաբերում է Գերմանիայում թուրքական լոբբիի գործոնին, այն, ըստ թերթի աղբյուրների, տեղ ունի, սակայն ոչ այնքան, որքան կարծում են. «Կա մեկ այլ էական գործոն. Գերմանիան այսօր դառնում է ամենաառանցքային երկիրը ԵՄ-ում. Բրիտանիան իր զորքերը հանել է այնտեղից. Մերկելն էլ նախորդ օրը հայտարարել է. որ պետք է պաշտպանել Արևելյան գործընկերության երկրներին Ռուսաստանի ճնշումներից, ինչն էլ նշանակում է, որ Եվրոպայում ուժերի դասավորությունը շեշտակիորեն փոխվում է՝ փոփոխելով գերմանառուսական ավանդական-բարեկամական հարաբերությունները»։
Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում