«Ռենեսանսում» տոնել են ՀՀԿ թեկնածուի հաղթանակը

«Հրապարակը» գրում է. ՀՀԿ-ում ուզել են լավ, բայց էլի ստացվել է՝ ինչպես միշտ: Գործադիր մարմնի նիստը, խիստ հասկանալի ու հույժ կարևոր պատճառով, երեկ էլի հետաձգվել էր, և ոմանք քյավառցու անեկդոտի հանգույն ասում էին՝ «ուսումդ խմելուդ կխանգառա. ուսումդ թող»։ Երեկ երկրի մայր կուսակցությունը կրկին հավաքվել էր խնջույքի սեղանների շուրջ՝ մինչև հիմա գրեթե գործի չգնացող, դեռ սենյակ չունեցող, բայց ռեստորան ունեցող Լոնդիկի՝ Արարատի նախկին մարզպետ, ոստիկանապետի խորհրդական Էդիկ Բարսեղյանի «Ռենեսանսում» տոնելու Արարատի ընտրություններում ՀՀԿ թեկնածուի հաղթանակը։ Բնականաբար, ոչ առանց ՀՀԿ ղեկավարի մասնակցության։

Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս