Ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը այսօր հետաձգվեց: Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակիցները մեզ տեղեկացրին, որ դատարան չէր ներկայացրել տուժող կողմը:
Մայիսի 2-ին, ժամը 09.04-ին «1-03» ծառայության հերթապահ բժշկից տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Վ.Փափազյան փողոցի թիվ 17 շենքի 35-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում որոշում է ընդունել մայիսի 10-ը ևս հայտարարել ոչ աշխատանքային օր։ Փոխարենը՝ աշխատանքային կլինի մայիսի 18-ը։
Կ. Հարությունյանի դին հայտնաբերել են իր հոր գերեզմանի մոտ կայանված Nissan մակնիշի 050 ՈՍ 03 համարանիշի ատոմեքենայում ՝ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով:
«Հանցագործություն կատարելու մասին» «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հաղորդումը դատախազությունից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ստուգալու մատնանշված հանգամանքները: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը: ՀԱԿ ներկայացուցիչները դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ խնդրելով պարզել «Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված հայտարարագրում գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրների, գտնվելու վայրի, […]
«Դուրս գրման մասին չեմ կարող ասել ոչինչ, որովհետև դուրս գրումը ոչ միայն առողջականի, այլ իրավական խնդիրների հետ է կապված, որոշելու են իրավապահ մարմինները: Մեծ վտանգները` առողջական տեսակետից, արդեն անցյալում են»:
Մայիսի 2-ին, ժամը 06.01-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Եղեգնավան գյուղում ավտոմեքենա է ընկել ջրանցքը, կան տուժածներ:
Շոթա Օթիաշվիլիի հուղարկավորությունն, ի տարբերություն Խոյի, անցել է առավել փոքր միջավայրում՝ ամենամոտ անձանց ներկայությամբ: Շոթա Օթիաշվիլիին հողին են հանձնել ապրիլի 25-ին:
Հայաստանում 2011 թվականին անցկացված մարդահամարի արդյունքներով՝ ՀՀ բնակիչներից 34 373-ը իրենց չեն համարել որևէ կրոնի, եկեղեցու կամ ուղղության հետևորդ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
ՀՀ պաշտոնական վիճակագրության ցուցանիշների անգամ թռուցիկ դիտարկումը կարող է մարդուն տարակուսանքի մեջ գցել, եթե այդ ցուցանիշը համադրի ընտրողների թվի հետ։
Այսօր, ժամը 17:00-ի սահմաններում «ГАЗ 24 10» մակնիշի՝ 62 SL 928 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս-Տաթև ավտոճանապարհի՝ Սատանի կամրջի մոտ դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և գլորվել ձորը:
ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու համար Նարեկ Մարտիրոսյանը դատապարտվել է նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի (500.000 ՀՀ դրամ) չափով տուգանքի:
ԱՄՆ-ում 5 տարեկան տղան կրակել է իր 2-ամյա քրոջ վրա՝ հատուկ երեխաների համար թողարկվող «My First Rifle» (իմ առաջին հրացանը) հրացանով։
Այսօր՝ մայիսի 1-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում «ГАЗ 24» մակնիշի 06 LU 918 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արաբկիր վարչական շրջանի Արղության 4-րդ փակուղու 4-րդ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 4 հոգու:
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն այսօր աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա կապակցությամբ մասնակցել են «Դիլիջան» ազգային պարկում կազմակերպված ծառատունկին:
Արմավիր մարզում մանկապարտեզին կարագի փոխարեն սփրեդ մատակարարելու թվով երրորդ գործը ընդամենը օրեր առաջ ներկայացրեցինք, սակայն այսօր նշված դատական գործերին գումարվեց ևս մեկը:
Այսօր՝ մայիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ГАЗ 2410 մակնիշի 62 ՏԼ 928 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս-Տաթև ավտոճանապարհի «Սատանի կամրջի» մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Վերջին 5 տարվա ընթացքում պայթել են բավականին մեծ քանակությամբ փուչիկներ, սակայն կառավարությանը թվում է, թե այս մասին բոլորը մոռացել են։
16 տարին չլրացածների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների կատարման համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Ռազմիկ Աբրահամյանը դիմել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան «Առավոտ» և «Հայկական ժամանակ» թերթերի դեմ:
Արսեն Փիլոյանը կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով Արմինե Ներսիսյանի նկատմամբ, առևանգել է վերջինիս ու տարել Գյումրի քաղաք, որտեղ Ա.Փիլոյանը բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:
Հեծանվով աշխատանքի գնա՞մ, չեմ մտածել… Գիտեք, հեծանվով աշխատանքի գնացող պաշտոնյային մեր հասարակությունն էլ պետք է պատրաստ լինի: Թեև վերջերս մարզումների համար բերված հեծանիվներից մեկը մեր հեծանվահրապարակում ինքս եմ փորձարկել:
Մայիսի 1-ին, ժամը 13.22-ին տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Շինարարաների փողոցի թիվ 4 շենքի 18-րդ բնակարանի բնակիչ` 1991 թ. ծնված Վ. Անանյանը:
Կառլեն Սարգսյանին դուր չէր եկել, թե ինչպես են նայել իր համակրած աղջկան: Նա, ըստ մեղադրանքի, 2012թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, իր համակրած աղջկան՝ աշակերտուհի Լաուրա Սահակյանին նայելու համար պարզաբանումներ ստանալու նպատակով Երևան քաղաքի Մաշտոցի 31/18 շենքի ետնամասում վիճաբանել է Կարեն Հակոբյանի, նրա ընկերներ Գարեգին Ղարիբյանի և Ալեքսեյ Օհանջանյանի հետ:
ՀՀ արդարադատության խորհուրդը 2013 թվականի ապրիլի 12-ին կարճել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը:
«Գյումրին կրիմինալ քաղաք չէ, կարող է Գյումրիում լինեն կրիմինալներ, որոնց դեմ պետք է պայքարել եւ պատժել` ըստ հանցագործության, չի կարող մեկ, երկու, երեք կլանների համար ամբողջ քաղաքը համարել կրիմինալ, դրա հետ ես համամիտ չեմ»
48-ամյա Ա.Թորոսյանը վարում է «Գազել» մակնիշի երթուղային տաքսի, որն էլ, և ըստ առաջադրված մեղադրանքի, ծառայեցրել է նաև իր փաստացի կնոջ 14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա.Գալստյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն:
Գյումրիում հնչած կրակոցների օրը՝ ապրիլի 23-ին, այդ գործի վկաներից մեկի փաստաբան, փաստաբանների պալատի անդամ Թամարա Յայլոյանին Գյումրու ոստիկանության աշխատակիցները վիրավորել և սպառնալիքներ են հնչեցրել իր մասնագիտական գործունեությունը կատարելու ժամանակ:
Երեկ՝ ապրիլի 30-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները Աբովյան փողոցից ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել ВАЗ 21 21 մակնիշի 97 MM 999, 51 VP 500, 34 VU 126, 87 PU 888 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Դ. Հայրապետյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ րոպեներ անց մահացել է: