Վարդանիկը ռուսական սապոգին է կողմ
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ կարևոր է համարում ՌԴ նախագահ Վ. Պուտինի առաջիկա այցը ՀՀ։ Երեկ նա «Ժամանակի» հետ զրույցում ասել է. «Գյումրեցիները էն ժամանակ էլ ռուսներով լավ ապրել են, բարեկամությունը պարտադիր պետք է լինի։ Ուրիշ ո՞ւմ հետ»։ «Ժամանակի» հարցին՝ եվրոպական հեռանկարը Ձեզ հավատ չէ՞ր ներշնչում՝ «Դե հո չենք ասում մեր կապերը կխզենք Եվրոպայի հետ։ Բայց էդ գենդերային հավասարություն բառն, որը Եվրոպայից է գալիս, ապուշություն, հիմարություն, այլասերվածություն, պոռնկություն, անեծք, աստվածային պատիժ է։ Դա քննարկման թեմա չէ։ Իսկ ով էլ որ քննարկում է, նրանց պետք է լցնել կրակը և այրել», -ասաց նա։
Կարդացեք «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում