Հունիսի 20-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ: Օրակարգի առանցքում ՀՀ նախագահի հետ հանդիպմանը քննարկվելիք հարցերն էին` գազի սակագնի բարձրացման և գազամատակարարման այլընտրանքային ուղղությունների, Հայաստանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի` այդ թվում նաև արտագաղթի, մշակույթի ոլորտում քաղաքականություն մշակելու, կրթության ոլորտի խնդիրների, Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին լրջորեն սպառնացող վտանգի և այլ հարցերի վերաբերյալ:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ քրեական հետախույզի փորձառության շնորհիվ բացահայտվեց տարիներ առաջ կատարված ավազակային հարձակումը:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սույն թվականի հունիսի 20-ին, ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, անորոշ զբաղմունքի տեր Հայկ Սուրիկի Վարդանյանը:
Հունիսի 21-ին, ժամը 14.44-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ուջան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճտպ. անհրաժեշտ է օգնություն:
Ժամը 11:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Հարություն Մանուկյանը, վարելով Ford Tranzit մակնիշի 293 ԼՕ 95 համարանիշի ավտոմեքենան, «Արևելյան խոհանոց»-ի հետնամասում գտնվող Կոմիտաս թիվ 14 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Կասյան փողոցի բնակիչ 72-ամյա Մաքսիմ Գասպարյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով Մ. Գասպարյանը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել:
Սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները, որոնց գումարային մեծությունը կազմում է 170.256 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն)` գործող 174,059 դրամ/խմ -ի փոխարեն:
Ժամը 14։00-ի սահմաններում Սարուխան գյուղում էին հավաքվել նույն գյուղի բնակիչ, հանգուցյալ Միշա Գաբոյանի հարազատները, մտերիմներն ու ընկերնեը, ովքեր երեկ մասնակցել էին նրա թաղմանը, իսկ այսօր տեղի է ունենալու «յոթն ու քառասունքը»
Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը հունիսի 22-25-ը կբարձրանա 8-10 աստիճանով:
Հունիսի 19-ին, ժամը 18.55-ին, Շիրակի մարզի հրդեհային տեսչությունից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Լալայան փողոցի տնակներից մեկի բակում ականներ են հայտնաբերվել:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսօր հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 4 զինծառայողների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մանվել Հազրոյանի ինքնասպանությանը։
«Մենք՝ էլեկտրոնային լրատվամիջոցների ներքոստորագրյալ խմբագիրներս, հաշվի առնելով լրատվական դաշտում առկա անբարեխիղճ մթնոլորտը, անհրաժեշտ ենք համարում հանդես գալ միասնական հայտարարությամբ»
Այսօր՝ հունիսի 21-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքից Երևան են ժամանել ամուսիններ 51-ամյա Վլադիմիր Վանեսյանը և 53-ամյա Գայանե Մելքումյանը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալի ինքնասպանության դեպքի վերաբերյալ:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 2 մարդ զոհվել է, 7-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՀՀ ոստիկանության կայքը հրապարակել է «02» հաղորդաշարի հունիսի 20-ի թողարկումը:
Հունիսի 20-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին ներկայացած թոշակառու կինը կամավոր հանձնել է «ԱԿ» տիպի ինքնաձիգի 201 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով:
Հունիսի 21-ին, ժամը 02.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ծաղկաձոր քաղաքի «Ռոսիա» հյուրանոցային համալիրի մոտակայքում գտնվող 5 հարկանի շենքի 1-ին հարկում:
Դաբաղ կոչվող հիվանդությունը, ընդհանուր առմամբ, սպառնում է ոչ միայն գյուղաբնակներին, այլ նաև Գյումրու բնակիչներին:
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են մի քանի քաղաքացիներ գործարք կատարում գողացված քարտերով:
Հայի արտագաղթի պատճառը նախևառաջ հոգեբանական վիճակն է: Հայը ցեղասպանություն տեսած, վիրավոր ազգ է` էն գլխից: Իսկ ցեղասպանությունը 1000 տարի է տևել. մինչև 1915թ. քո երեսին թքել են, ով մեզ ժպտացել է, ուրախացել ենք, որ մարդու տեղ են դնում: Ինքնասիրությունը մեզ դարձրել է ոչ թե հպարտ, այլ գոռոզ:
Ես դիմեցի վարչապետ Տիգրան Սարգսյանին, պատասխանն ուղարկել էին մարզպետին, թե ինչ է պատասխանել` ոչինչ չասացին։ Անցավ մի քանի օր, ես 2011թ. նոյեմբերին դիմեցի «Կիսաբաց լուսամուտներ» Հեռուստահաղորդաշարին, շնորհակալ եմ` ցուցադրեցին։
Բյուջեով նախատեսված մեկ հիվանդի մեկ օրվա միջին ծախսերում ներառված են հիվանդի բուժման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը, այդ թվում և սննդի ծախսեր (մեկ օրվա համար 296 դրամ):
ՀՀ-ում թվով 100 ցմահ դատապարտյալ կա, նրանցից 97-ը իրենց պատիժը կրում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իսկ 3-ը՝ «Երևան կենտրոն» ՔԿՀ-ում: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող 97 ցմահ դատապարտյալներից 63-ը դատապարտվել են 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի ընդունումից հետո, և միայն 1 ցմահ դատապարտյալ է անազատության մեջ գտնվում 20 տարուց ավելի:
Հունիսի 19-ին՝ ժամը 20:40-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Մանվել Արմենի Հազրոյանը՝ պատժախցում, ծածկոցի բարակ կտրած շերտակտորով կախվելով ինքնասպանություն է գործել:
Շարքից ուշանալու համար ապտակել ու կոտրել է զինծառայողի ծնոտը։ Համենայն դեպս, նման գնահատական է տվել նախաքննական մարմինը հանդիսանալով թիվ N զորամասի վաշտի հրամանատար Վ.Լիսենկոյի գործողություններին։
Հունիսի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի շենքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շքանշանների հանձնման արարողություն:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր-Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 142 հոդվածի 1-ին մասի (Անառակաբարո գործողություններ ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ) հատկանիշներով:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Կարեն Եսայանի սպանության գործի քննությունը: Խոսքն այն երիտասարդի մասին է, ում սպանեցին իր նշանադրության օրը, և ով պատրաստվում էր ամուսնանալ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի հետ:
Այս պահին ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատա-բժշկական գիտա-գործնական կենտրոնի մոտ են հավաքվել մոտ 150 ավելի քաղաքացիներ, ովքեր Գեղարքունիքի մարզի բնակիչներ են: