
Հերացի փողոցում մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթարներ են տեղի ունենում (լուսանկարներ). shamshyan.com

Ինչպես գրում է shamshyan.com-ը, այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Հերացի փողոցից դեպի Խանջյանի թունել ընկած հատվածի սկզբնամասում՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ, ճանապարհին առկա մերկասառույցի պատճառով բախվել են Երևանի բնակիչ, 27-ամյա Գևորգ Բաբայանի վարած Volkswagen մակնիշի 35 ՍT 764 համարանիշի, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 32-ամյա Սամվել Շահբազյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 77 MV 775 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ, 60-ամյա Մովսես Հակոբյանի վարած Chevrolet Niva մակնիշի 528 ՏՕ 45 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներից 2-ը բախվել են թունելի բետոնե հատվածին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված հատվածում առաջացած մերկասառույցի պատճառով սա այսօր թվով 6-րդ ճանապարհատրանսպորտային պատահարն է, ու բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ամբողջական հրապարակումն ու ֆոտոշարքը՝ սկզբնաղբյուր կայքում