Երեկ՝ փետրվարի 19-ի կեսգիշերին, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները Երևանի Դավիթ Բեկի 100/1 հասցեին հարակից ձորի հատվածում հայտնաբերել են տղամարդու գանգ:
Օրինախախտ վարորդը նախկինում աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում, իսկ նրա հայրը երկար տարիներ աշխատել է ոստիկանության համակարգում, հետո եղել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը, ով կոչումով գեներալ-լեյտենանտ Անատոլի Ավագյանն է:
Փետրվարի 20-ին, ժամը 08.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացի է նետվել Կիևյան կամրջից:
Վթարի հետևանքով BMW-ի վարորդ Կ. Թաշշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Միջազգային սննդարտադրող «Nestle» ընկերությունը Իտալիայի և Իսպանիայի խանութներից հետ է վերցնում իր արտադրանքի մի մասը:
Վարդենիս քաղաքի բնակիչ 27-ամյա Արթուր Խլոյանը, վարելով ՎԱԶ 21-012 մակնիշի` 13 ՍՏ 459 համարանիշի ավտոմեքենա, Գայի պողոտայում` «Հայր և որդի Երիցյաններ» խանութի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փետրվարի 19-ին, ժամը 21.16-ին «ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբաջանյան փողոցում` Բլեյանի անվան դպրոցի մոտակայքում, այրվում է ենթակայան:
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հարևան Ռոբերտ Գ.-ի հետ, որի ընթացքում վերջինիս ծեծի ենթարկելու դիտավորությամբ օգտագործել է նշված հանցագործության համար օրենքով սահմանված տարիքի չհասած՝ 1997թ. ծնված իր թոռանը՝ Հենրիկ Ս.-ին, ով Սիրեկան Ս.-ի դրդմամբ քարերով հարվածել է Ռ.Գրիգորյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ
Ցրտից կապտած Ալենն անշարժացել է տատի` մրից սևացած մուշտակի տակ: Երկու տարեկան փոքրիկի մեջ մահացել է մանկությունը: Ալենն իմ իմացած երկու տարեկան երեխաներից միակն է, ով առավոտից իրիկուն նստում է բազմոցին ու չի վազվզում, չարաճճիություն չի անում:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 96 դեպք, որից 63-ը` ընտրակաշառքի, 16-ը` քարոզարշավը խոչընդոտելու…
Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ ներխուժել են սրահ և վանկարկել` «Դավաճաննե´ր, հեռացե´ք», «Ո´չ լեգիտիմ ընտրություններին» և այլն:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (Հ1) անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար 2013թ. փետրվարի 7-ից փետրվարի 17-ը դիմել են «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ռուբեն Ջաղինյանը և Աստղիկ Ավետիսյանը:
Մանկական խաղալիքների հետ կապված իրավական դաշտը բավական լավ է մշակված, սակայն անհրաժեշտ է խստացնել վերահսկողությունը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը.
Փետրվարի 21-ին, 23-24-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ
Փրկարարները ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի գլխավորությամբ ողջ գիշեր շարունակել են որոնողական աշխատանքները։
«Էսօր մի շարք կայքեր DDoS-ի տակ են։ Մեր iDitord-ը մի հատ փորձեցին, տեսան ինչ բուլղուդար պաշտպանություն ա, ռադ եղան։ Բայց իրականում մի քանի կայք պառկած ա, կամ կիսապառկած։ Ու, ենթադրում եմ, որ դրսից մուտիլովկա ա էս անգամ»,-ֆեյսբուքի իր էջում գրել է տեղեկատվական համակարգերի մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ժամանակ «Մերսեդես»-ի մեջ են եղել ԵԽԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչները, ովքեր Հայաստանում էին գտնվում ՀՀ նախագահի ընտրությունների կապակցությամբ:
Փետրվարի 18-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտ երեխա է ընկել Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 18-ին, ժամը 20.30-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Սյունիքի մարզի Սյունիք գյուղի թիվ 1 շենքի տանիքը:
Ոստիկանները տան ճաշասենյակում դրված մահճակալին հայտնաբերեցին Իգիթյանի դիակը` դեմքի վնասվածքներով և կրծքավանդակի ձախ շրջանում ծակած-կտրած երկու վերքերով:
Ժամեր առաջ, 83 տարեկանում կյանքից հեռացավ պրոֆեսոր Վիկտոր Թադևոսի Ափոյանը, ով հանդիսանում է հայ վիրաբուժության հենասյուներից մեկը:
Այսօր՝ փետրվարի 18-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խաչփար գյուղի վարչական շրջանում գտնվող Հրազդան գետում, ըստ տեղեկությունների, 13-ամյա երեխա է խեղդվել:
Ծեր կնոջը սպանել էր հարազատ որդին` Ավանի հոգեբուժարանում հաշվառված, 46-ամյա Աիգա Իգիթյանը, որը կարճ ժամանակ անց արդեն մանրամասնում էր ընդամենը ժամեր առաջ կատարված սահմռկեցուցիչ դեպքի մանրամասները:
Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները փետրվարի 16-ից 18-ը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են 1500-ից ավելի կրակոց, որոնց մի մասը «СВД» և «Իստիգլալ» տիպի դիպուկահար զենքերից:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Այսօր՝ փետրվարի 18-ին, գիշերը ժամը 02:00-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից Ոստիկանության Վանաձորի բաժին հայտնել են, որ կրծքավանդակի աջ կեսի ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է բերվել Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչ, 44-ամյա Սասուն Թոմոյանը:
Նա ծեծի է ենթարկել Գյումրիի Գ. Նժեդեհի փողոցում` Շիրակի մարզպետարանի հանդիպակաց մայթին գտնվող բնակելի շենքերի հարևանությամբ իրենց կողմից ապօրինի կառուցվող գազալցակայանի բանվորներին:
Փետրվարի 18-ին, ժամը 12.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 61ավտոմատացված հեռախոսակայանի շենքի նհարակից տնակում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել:
Այսօր՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: