Բաժիններ՝

Հրդեհ է բռնկվել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի շենքում (լուսանկարներ)

Ժամը 05:56-ին  ԼՄՓՎ  ՃԿԿ   ստացվել է ահազանգ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Ստեփանավանի մասնաճյուղի տնօրեն Խանոյանից այն մասին, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 171 հասցեում` իրենց մասնաճյուղի վարչական շենքում:

Դեպքի վայր է մեկնել Ստեփանավանի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, որը հասել է ժամը 06:02-ին:

Ժամը 06:28-ին դեպքի վայր օգնության է մեկնել Ստեփանավանի ՀՓՋ-ի երկրորդ մարտական հաշվարկը, որը կանչի վայր է հասել ժամը 06:33-ին: Ժամը 06:53-ին դեպքի վայր է մեկնել Տաշիրի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, որը կանչի վայր է հասել ժամը 07:16-ին:

Ժամը 07:28-ին դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն` ՄՓՎ պետ փ/ծ գնդապետ Հ.Անտոնյանի գլխավորությամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:40-ին: Նախնական տվյալներով այրվում է շինության 1-ին և 2-րդ հարկերը մասնակի (մոտ 200 ք.մ) և տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 100 ք.մ):

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

hrdeh

hrdeh2

ՀՀ ԱԻՆ ՓԾ ԼՄՓՎ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս