 
                        Արմավիրում ընտանիք է թունավորվել
 
                                    Դեկտեմբերի 26-ին, ժամը 08.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորումով Արմավիրի բժշկական կենտրոն են տեղափոխվել Արմավիր քաղաքի Հանրապետության 2-րդ նրբանցքի թիվ 37 տան բնակիչներ՝ 1984 թ. ծնված Ա. Թ.-ն, 2002 թ. ծնված Վ. Գ.-ն և 1950 թ. ծնված Դ. Գ.-ն:
Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        