Բաժիններ՝

Թուրքիայում ինտերնետային հոսքի առաջատարը՝ YouTube-ն է

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի վարչությունը ներկայացրել է 2025-ի 4-րդ եռամսյակի հաշվետվությունը էլեկտրոնային հաղորդակցության մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ինտերնետային տվյալահոսքի (տրաֆիկ) կառուցվածքի վերլուծությունը ցույց է տվել, որ հոսքային մեդիայի (streaming media) օգտագործումը Թուրքիայում առաջատար է՝ 65.8 տոկոս ցուցանիշով։

Ընդհանուր ինտերնետային տրաֆիկում ամենամեծ բաժինը պատկանում է YouTube-ին՝ (44.3%), որին հաջորդում են Instagram-ը՝ (17%) և TikTok-ը՝ (4.7)%։ «Հոսքային մեդիա» կատեգորիայում ևս առաջատար է YouTube-ը՝ (57.2%) մասնաբաժնով, որին դարձյալ հաջորդում են Instagram-ը՝ (16.8%) և TikTok-ը՝ (6.1%)։

Այս տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիայում վիդեոհարթակները առանցքային դեր ունեն թվային մեդիայի սպառման մեջ և օգտատերերի վարքագիծը մեծապես հիմնված է հենց վիդեոբովանդակության սպառման վրա։ Ակնթարթային հաղորդագրությունների ոլորտում 1-ին տեղը զբաղեցնում է Instagram-ը՝ (64.1%), որին հաջորդում է Facebook-ը՝ (15.2%): Իսկ ինտերնետի միջոցով ձայնային հաղորդակցության ոլորտում առաջատար WhatsApp հավելվածն է (55.9%)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930