Ադրբեջանական գնդակոծությունից խաղողի այգիները վառվել են
tesankyun.am-ը գրում է. ավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Այգեպար գյուղը խորհրդային տարիներին եղել է բանվորական ավան, այստեղ գործել են ծխախոտի ֆերմետացիոն ձեռնարկություն, պահածոների եւ գինու գործարաններ, օդանավակայան:
638 բնակիչ ունեցող Այգեպարի անգործության մատնված, ավերված արտադրական ձեռնարկությունները տխուր տպավորություն են թողնում: Ադրբեջանական գնդակոծության պատճառով գյուղացիները դժվարանում են հողերը մշակել: Ադրբեջանական զինուժը պարբերաբար ոտնձգությունների է դիմում: 2013թ. փետրվարին այգում աշխատանքի ժամանակ ձեռքից վիրավորվել է այգեպարցի Դավիթ Գաբրիելյանը, ով դրանից հետո թողել է իր խաղողի այգու մշակությունը: Այգեպարի գյուղամիջում զրույց ունեցանք սահմանամերձ գյուղի բնակիչների հետ: Կենսաթոշակառու Արամ Աթոյանն ասում է, որ ինքը խաղողի 8 վազ ուներ՝ յուրաքանչյուրը 80 մ երկարությամբ, խաղողի այգուց ամեն տարի 2.5 տոննա բերք էր հավաքում: Այս տարվա օգոստոսին ադրբեջանական կրակից նրա խաղողի այգին ամբողջությամբ այրվել է: Այգեպարցիներն ասում են, որ ազերիների գնդակոծության հետեւանքով 8 այգեպարցու խաղողի այգիներն ամբողջությամբ վառվել են : Գյուղացիները չէին կարող կրակը մարել, քանի այդ ժամանակ ադրբեջանական զինուժը կրակում էր: Այգեպարցի Առաքել Տոնիկյանը պատմում է, որ իր 2000 քառակուսի մետր խաղողի այգին եւս հրո ճարակ է դարձել: Առաքելն ասում է. «Այգեպարում աշխատանք չկա, գյուղը ծերացել է, երիտասարդները Ռուսաստան, Երեւան են գնացել, սակայն հնար չունեն ծնողներին օգնելու»: Կենսաթոշակառու Արամ Վարդազարյանին շատ է հուզում սահմանամերձ գյուղից արտագաղթը: Նա զ մատնացույց է արել նախկին բանվորական ավանի բնակելի շենքերց մեկը, ասելով . «Էս շենքում առաջ 12 ընտանիք է ապրել, ամեն տանը 5-8 մարդ է եղել, հիմա ողջ շենքում միայնակ տղամարդ ու մի կին է մնացել: Գյուղի երիտասարդությունը զբաղմունք չունի, հեռացել է : Մնացածներն էլ կյանքը վտանգելով՝ պայմանագրային զինածառայող են դարձել»: Այգեպարի բնակիչները դժգոհում են, որ Բերդի տարածաշրջանը «մեծ աշխարհի» հետ կապող ճանապարհ չունի, «տուպիկի մեջ է»:
Մանրամասները այստեղ`