18 ամյա Դավիթ Մինասյանին նորից տեղափոխեցին բանտ. այդպես էլ չդարձավ վարչապետ, լուցկու տուփի չափ ֆյուրեր. իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է. «18 ամյա Դավիթ Մինասյանին նորից տեղափոխեցին բանտ։ Ծաղրում են հիվանդ պատանուն, որի հիվանդություններին գումարվել էր նաև Նիկոլի ախրանիկի հարվածը՝ ուղեղի ցնցում, փակ գանգուղեղային տրավմա ելքով։ Ինչպես որ իր զորքով մտել էր եկեղեցի դիվադաթար անելու պատարագի մասնակիցներին, այնպես էլ հիմա շարունակում է դիվադաթար անել Դավիթին, նրա հարազատներին, մեզ ու դեռ չգիտենք, թե ինչպես են վարվելու տղայի հետ հանրության աչքից հեռու փակ բանտում։

Դավիթին, նրա հարազատներին ուժ և ամրություն եմ ցանկանում։ Ծանր օրեր են, բայց վստահ եմ Դավիթը կդիմանա։ Ամեն ինչ փոխվելու է։ Մենք սիրում ենք Դավիթին, աղոթում ենք նրա համար։

Ութ տարի է վարչապետ է, բայց այդպես էլ չդարձավ վարչապետ։ Լուցկու տուփի չափ ֆյուրեր»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930