Նիկոլի վերարտադրության պարագայում՝ 3-րդ Հանրապետությունը խորհրդանշող բոլոր գործիչները՝ մեծից փոքր, պիտի կամ արտագաղթեն կամ կզեն կամ տանջվեն բանտերում. Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Քանի չի եկել հունիսի 8-ը

Նիկոլի վերարտադրության պարագայում՝

1.) Հունիսի 7-ը փաթեթավորելու է որպես հեղափոխության նոր հաղթանակ ու հակահեղափոխության վերջնական ջախջախում:

2.) Շատ արագ անցկացնելու է նոր՝ Խաղաղության Սահմանադրությունը, և հռչակվելու է Հայաստանի չորրորդ Հանրապետությունը:

3.) Ամեն գնով՝ ամենաաներևակայելի զիջումներով անգամ, փորձելու է հասնել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման:

4.) Այդ ճանապարհին դատարաններով արգելելու է մի քանի տասնյակ կուսակցությունների, կառույցների ու կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում՝ ներառյալ ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն:

5.) Զանգվածաբար բանտարկելու ու լռեցնելու է իր հին ու նոր քաղաքական բոլոր ընդդիմախոսներին, փակելու է տասնյակ լրատվամիջոցներ: Հայաստանի 3-րդ Հանրապետությունը խորհրդանշող բոլոր գործիչները՝ մեծից փոքր, պիտի կամ արտագաղթեն կամ կզեն կամ տանջվեն բանտերում:

6.) Սկսելու է զանգվածային կուլակաթափություն ու սեփականության տոտալ վերաբաշխում: Ոչ թե 2018-2026 թթ. նման՝ մեծ ու միջին բուրժուազիայի հետ մուկ ու կատու խաղալով, հետները սեղան նստելով, այլ չոր ու ամբողջական կուլակաթափություն, որտեղ պաշտպանված չեն լինելու անգամ Գռզոն ու Քոչարյանը:

Ու այդ ամենը եվրոպական կառույցների ծափերի ու ռուսական լռության ներքո:
Մինչև կգա վերջին քայլն անելու ժամանակը…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930