Բաժիններ՝

Հանրային հեռուստատեսությամբ կարգելվի գովազդի ցուցադրումը

Հանրային հեռուստատեսությամբ կարգելվի գովազդի ցուցադրումը. կառավարության դեկտեմբերի 26-ի նիստում գործադիրը հավանություն տվեց օրենքի նախագծին, ըստ որի` Հանրային հեռուստատեսությամբ կարգելվի գովազդի, բացառությամբ` սոցիալական գովազդի ցուցադրումը: Այս մասին տեղեկացնում է civilnet.am-ը:

Ներկայացնելով օրենքի փոփոխությունը` արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասել է, որ Հանրային հեռուստաընկերությունը պետբյուջեից է սնվում, իսկ միջազգային փորձը ցույց է տալիս, որ հանրային հեռուստաընկերությունները գովազդ չեն ցուցադրում:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծում նշվում է, որ Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող սոցիալական գովազդի, ինչպես նաև մշակութային և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին հիշատակումը եթերային մեկ ժամվա ընթացքում չպետք է գերազանցի 90 վայրկյանը»:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս