 
                        Հոգեբուժարանից դուրս գրված զինծառայողը պիտանի չէ ծառայության. նա զորացրվել է
 
                                    Կայազորային կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի երեկոյանտեղի ունեցած միջադեպի գործով «Նուբարաշենի» հոգեբուժարանում գտնվող Դավիթ Մարկոսյանը դուրս է եկել այդ հաստատությունից:
NEWS.am-ի թղթակցին ՊՆ քննչական ծառայությունից հայտնել են, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:
Կայքի տեղեկություններով՝ «Նուբարաշեն» հոգեբուժարանում ավարտվել է զինծառայողի դատահոգեբուժական փորձաքննությունը, որի եզրակացության համաձայն՝ նա պիտանի չէ ծառայության, ըստ այդմ՝ զորացրվել է:
Քննչական ծառայությունից կայքին հայտնել են, որ դեռեւս «Նուբարաշենի» հոգեբուժարանում են գտնվում այս գործի շրջանակներում մյուս մեղադրյալները՝ Ռազմիկ Մանուկյանը եւ Արշակ Թորոսյանը: Նրանք դեռ դատահոգեբուժական փորձաքննություն են անցնում:
Մանրամասները այստեղ`
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        