 
                        Երգչուհի Շուշան Պետրոսյանի առողջական վիճակը լավ է
 
                                    Երգչուհի Շուշան Պետրոսյանի առողջական վիճակը լավ է. նա արդեն դուրս է գրվել «Նաիրի» բժշկական կենտրոնից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում քիչ առաջ ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին՝ Ժամը 00:10-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկում՝ Ֆրանսիայի դեսպանատան հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Էդուրադ Տոնոյանի վարած Toyota մակնիշի 27 ՕՕ 627 համարանիշի և 58-ամյա Արամ Հովհանեսյանի վարած Reno մակնիշի Լ 5457 (009 ԼՍ 99) համարանիշի ավտոմեքենաները: Վերջինս օգտագործվում է տաքսի ծառայությունում որպես տաքսի, իսկ նրա ուղևորը եղել է Ազգային ժողովի պատգամավոր, ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանը:
 
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        