Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկվանից Օպերային հարող շրջակա տարածքը՝ Բաղրամյան պողոտայի սկիզբը, Մաշտոցի պողոտայի, Սայաթ-Նովա փողոցի որոշ հատվածներ փակ են, և ճանապարհատրանսպորտային երթևեկությունը կանգնեցված է:
Ապրիլի 6-ին, ժամը 11.49-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Կոմունայի թաղամասում այրվում է ավտոտնակ: Այրվել է Ժ.Մելիքյանին պատկանող ավտոտնակի տանիքը` 24 ք.մ և «ՎԱԶ-2106» մակնիշի 59 SS 264 պետհամարանիշի ավտոմեքենան` ամբողջությամբ:
Ապրիլի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-11-ը առավելապես օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Օպերային հարող շրջակա տարածքը՝ Բաղրամյան պողոտայի սկիզբը, Մաշտոցի պողոտայի մի հատված, Սայաթ-Նովա փողոցից մի հատված փակ է, ճանապարհատրանսպորտային երթևեկությունը կանգնած է:
Օպերատիվ-քննչական խումբը նշված տարածքի տեխսպասարկման դիմաց հայտնաբերել է «Մակարով» տեսակի ատրճանակից արձակած մեկ պարկուճ:
ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի աշխատավարձերը, այն է՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակության գործով առաջիկայում դատարան կհրավիրվեն ոստիկանության Երևանի Նոր Նորքի բաժնի նախկին ու ներկա պատասխանատուներ:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Եսայանի (Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի) սպանության գործով հերթական դատավարությունը սկսվեց և ավարտվեց գործին չառնչվող հարցերով, փոխադարձ վիրավորանքներով, սանկցիա կիրառելու պահանջներով, անգամ սպառնալիքներով:
Վրաստանի քաղաքացի Ալեքսանդր Ուսոևի՝ Հայաստանում «նախապատրաստվող հանցագործության մասին հաղորդումը»՝ Երևանի երկաթգծի կայարանում պայթյուն կազմակերպելու մասին կեղծ տեղեկատվությունը շրջվել ու բումերանգի նման հարվածել է իրեն՝ վերաճելով սուտ մատնության մեղադրանքի:
Ապրիլի 5-ին նախաքննական մարմնի միջնորդությամբ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արայիկ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
«Ամեն պրոբլեմի մեջ մարդ պետք է երեք վարկած ունենա: Ես ունեմ մի վարկած՝ դա մեր հիմնարկի և Պաշտպանության նախարարության դեմ կազմակերպած, ամպագոռգոռ բառ չասեմ՝ դիվերսիա է»,- ասում է «Աշտարակ ձու» ընկերության ներկայացուցիչը։
« Հաճախ չի կարելի մարդկանց բարիք գործել առանց պատժվելու, առանց տանջվելու: Բայց գոնե մարդկային հոգին հարստացնելու այդ համառության համար արվեստի վարպետներն արժանի են, որ իրենց անունը սրբացվի գոնե`ցավոք գոնե մահից հետո»,- գրել է Ռ. Մեքոնյանը
«Այսօր հարաբերությունները տեր ու ծառայի պատմության նման են, եթե ծառա ես, ուրեմն ծառա ես, նորմալ սեփական կարծիք չես կարող ասել, էն էլ Կովալին, որ էս երկրից, էս պետությունից խաբար չի, չգիտի, թե արևը որտեղից է դուրս գալիս ու որտեղ է մայր մտնում»,- ասել է Սասուն Միքայելյանը:
Մարտի 26-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1968 թ. ծնված Սարգիս Ս.-ն՝ հայտնելով, որ հրազենային վնասվածքը ստացել է ոտքին, իսկ ատրճանակի բռնակով հարվածել են գլխին:
«Facebook-ում գաղջ, ահավոր տհաճ մթնոլորտ է տիրում՝ բոլոր իմաստներով: Այստեղ, եթե որևէ մեկը ինչ-որ մի մի միտք է արտահայտում ու, եթե Աստված չտա, այդ միտքը չհամընկնի այդ կատեգորիայի մարդկանց մտքերի հետ, սկսվում է ուղղակի վիրավորանքների շարան, և բացի վիրավորանքներից և հայհոյանքներից, տվյալ գրառման տակ ուրիշ մեկնաբանություններ հիմնականում չեն գրվում»,- այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տեղեկատվական անվտանգության մասնագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը (Pigh):
Պռոշյանի համայնքապետ Հրաչ Մուրադյանի հուղարկավորության արարողությանը ներկա էր ֆրանսահայ ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը, ով եղել է Հրաչ Մուրադյանի վաղեմի ընկերը: Լրագրողների հետ զրույցում նա պատմեց, որ Հրաչ Մուրադյանը ներգաղթող ընտանիքի զավակ է եղել:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 3-ին, ժամը 19.00-ին, Իսակովի պողոտայից բերման է ենթարկվել 1956 թ. ծնված Գուրգեն Հ.-ն, որը 2004 թ. ապրիլի 1-ից ՌԴ Տվերի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու մեղադրանքով:
«Բոլորս այդ օրն ականատես եղանք գործող համակարգի հերթական զոհին, այս դեպքում` մեր մարտական ընկերոջ` Հրաչ Մուրադյանի»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց հայտնի ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանը
Մարինե Հովհաննիսյանն ու Մարինե Յակմուրյանը, ովքեր Երևանի Լենինգրադյան փողոցում գտնվող «Մարկետ» խանութից «Աշտարակ ձու» փաթեթավորմամբ 10 ձու էին գնել, սակայն տուն տանելուց հետո պարզել էին, որ ձվի տուփի մեջ Պաշտպանության նախարարության կնիքով ձվեր են:
Ապրիլի 5-ին. ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Լենինգրադյան փողոցում` ավտոլվացման կայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Շուտով դատարանի առաջ կկանգնեն Գրիգոր Աբովյանն ու Հակոբ Կանոյանը Երևանի «Ձեթ-օճառ» գործարանի լաբորատորիայից իրացնելու նպատակով 0.135լ ծավալով և 1828.58 գրամ կշռով թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկ ապօրինի ձեռք բերելու վերաբերյալ գործով: Այն կքննվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ:
ՀՀ տարածքում ապրիլի 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-10-ին` առավելապես օրվա երկրորդկեսին, շրջանների զգալիմասում սպասվում է կարճատևանձրև և ամպրոպ:
Զոհրաբ Զոհրաբյանի վիճակը ստաբիլ ծանր է: Նա արդեն գիտակցության է եկել, բայց դեռևս շնչում է շնչառական սարքի օգնությամբ:
Թուրքիայում սպանված հայ զինվոր Սևակ Շահին Բալըքչիի ծնողները համամիտ չեն դատարանի որոշման հետ և պատրաստվում են այն վիճարկել: Այս մասին gaatv.am-ի լրագրողի հետ զրույցում ասել է սպանված զինվորի մայրը՝ Անի Բալըքչին:
Անեսթիեզոլոգ ռեանիմատոլոգ Վլադիմիր Մյագկովը հղի Ֆլորա Աբգարյանին «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ում «կեսարյան» վիրահատության նախապատրաստման ընթացքում ցուցաբերած բուժօգնության ժամանակ թույլ տված սխալների հետևանքով Ֆլորա Աբգարյանն ու նրա պտուղը մահացել են:
168.am-ը տեղեկացրել էր, որ երեկ Հրաչյա Քոչար փողոցի՝ դեպի Արաբկիր վարչական շրջանի շենք տանող հատվածում (բենզալցակայանի մոտ) ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի Սուզուկի մակնիշի մեքենան վթարի էր ենթարկվել:
Մոտ 50 րոպե առաջ Հրաչյա Քոչար փողոցի՝ դեպի Արաբկիր վարչական շրջանի շենք տանող հատվածում (բենզալցակայանի մոտ) մոտ անհայտ մեքենան հարվածել է ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի Սուզուկի մակնիշի մեքենային։
Կարդում ես զանազան գրքեր, ամեն տեղ պատմում են, թե ինչ հարուստ է հայկական ավանդական խոհանոցը։ Բայց տեսնելով, թե այսօր միջին երևանցին հիմնականում ինչով է սնվում կնկատեք` որքան հեռու են հայկական խոհանոցից։ Կարճ ժամանակամիջոցում նույնիսկ ինքներս չնկատեցինք, թե ինչպես մեր սեղանի խմիչք գինին փոխարինվեց օղիով: Այն էլ ինչ քանակության։
«Ինձ ընդդիմադիր չեմ համարում: Ես մարդ եմ, ով սիրում է արդարություն, ազնվություն և սիրում է իր քաղաքը»,- ասում է երգիչ Արթուր Իսպիրյանը:
Ապրիլի 4-ին, ժամը 21.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 14 շենքի 27-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Հավաքված քաղաքացիներն իրենց դժգոհությունները ներկայացրել են նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Վերջինս «Գերակա շահ» ճանաչված տարածքի բնակիչների խնդրին ծանոթանալուց հետո նշել է. «Ես ներկայացնելու եմ նախագահին բնակիչների դժգոհությունը, ասելու եմ, որ Դուք խոստում եք տվել, որ խնդրին լուծում կտրվի, հիմա հանձնարարեք կառավարությանը թող այս մարդկանց հարցերին լուծում տան»: