Աշխարհի ամենամարդասիրական բանտը (տեսանյութ)

«Հալդեն» բանտը Նորվեգիայում կառուցվել է 2010թ-ին եւ այն արդեն կարելի է համարել աշխարհի ամենամարդասիրական բանտը: Դատապարտյալներն այստեղ կարող են աշխատել, կրթություն ստանալ, լուսանկարչությամբ զբաղվել եւ անգամ երաժշտական ալբոմ ձայնագրել, հաղորդում է  RT –ն:

Բանտում 250 դատապարտյալ է գտնվում: Նրանք կարող են իրենք իրենց համար կերակուր պատրաստել, զբոսնել բանտի այգում, զբաղվել սպորտով: Բանտում գործում է նաեւ գրադարան եւ դպրոց նրանց համար, ովքեր ցանկանում են շարունակել կրթույունը կամ նոր կրթություն ստանալ: Առարկաների շրջանակը բավականին լայն է:

Դատապարտյալների տրամադրության տակ կան նաեւ ֆոտոստուդիա, խանութ, արվեստանոց եւ երաժշտական ստուդիա: Բանտում երբեք անկարգություններ չեն եղել, ոչ ոք չի փորձել փախչել:

Մանրամասները` տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս