Ազնավուր. Խենթի պես սիրեցի շախմատը

Շախմատային Հայաստան հանդեսի գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննիսյանը Ցյուրիխում բացառիկ հարցազրույց է անցկացրել լեգենդար Շառլ Ազնավուրի հետ:

 – Վարպետ, անչափ ուրախ ենք, որ Դուք, լինելով այժմ, կարծում եմ, աշխարհում ամենահայտնի հայը…

– Այո (ժպտալով), կարծեմ, իսկապես այդպես է …

– …Եվ ահա, Դուք ժամանակ գտաք գալ այստեղ, որտեղ մրցում են աշխարհի ամենանշանավոր շախմատիստները, այդ թվում` մեր Լեւոն Արոնյանը: Որքան տեղյակ եմ, Դուք ոչ միայն հետաքրքրվում եք շախմատով, այլեւ ինքներդ եք խաղում:

– Կարող եմ ասել, որ այդպես էր սրանից 30-35 տարի առաջ, երբ ես խենթի պես էի սիրում շախմատ խաղալ:

– Կհիշե՞ք, թե երբ սովորեցիք շախմատ խաղալ եւ ո՞վ Ձեզ սովորեցրեց:

– Բանաստեղծ Միսաք Մանուշյանը: Պատերազմի տարիներին, երբ գերմանացիները զավթել էին Փարիզը, Մանուշյանն ապրում էր մեր տանը: Ամբողջ օրը չէինք կարող տանից դուրս գալ, պետք է ինչ-որ բանով զբաղվեինք, եւ Միսաքն ինձ շախմատ խաղալ սովորեցրեց:

– Միսաքը լա՞վ էր խաղում շախմատ: Դու՞ք էիք հաղթում, թ՞ե նա:

– Չեմ կարող ասել, թե ինչքան լավ էր խաղում: Հասկանալի է, որ ինձ հաղթում էր: Ավելի շուտ նա ինձ պարզապես սովորեցրեց քայլերը, իսկ ես մեծ մասամբ խաղում էի իմ երաժիշտների հետ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս