Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.05-ին, 1973 թ. ծնված Պավել Վ.-ն և 1978 թ. ծնված Մուշեղ Հ.-ն, գողություն կատարելու նպատակով, լինգով փորձել են բացել Ն. Զարյան փողոցի 17 շենքի թիվ 1 հասցեում գործող խանութի դուռը, սակայն բռնվել են ոստիկանություն ահազանգած ոստիկանի կողմից:
Օգոստոսի 18-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել մի կին և հաղորդում տվել, որ օգոստոսի 15-ին, ժամը 21.00-ին, Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 15 շենքի մոտակայքում ինչ-որ սուպերմարկետի վաճառողուհի Վարսիկի որդին իր պարանոցից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթան և դիմել փախուստի` պատճառելով մոտ 260.000 դրամի նյութական վնաս:
Օգոստոսի 20-ին, ժամը 13.30-ին տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցի հետևանքով Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի ԲԿ են տեղափոխել Ռինգ գյուղի բնակիչ 1959 թվի ծնված Հ. Ա.- ին:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Գյումրիում, երիտասարդ զույգերը, ելնելով ազգային առանձնահատկություններից, ընտանիք կազմելուց առաջ սովորաբար կանգնում են բազմապիսի խնդիրների առջև` հոգեբանական, սոցիալական և այլն, քանի որ մինչ ամուսնությունը երիտասարդները հիմնականում չեն կարողանում ռեալ գնահատել իրենց սոցիալական վիճակը. աշխատանքի բացակայությունը կամ ցածր վաստակը հանգեցնում են սոցիալ-հոգեբանական կոնֆլիկտային իրավիճակների:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Արգիշտի Աբրահամյանը մեղադրվում է խոստովանական բացատրությունը ոչնչացնելու մեջ։
ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով` ՀՀ մշակույթի նախարարությանը կհատկացվի 1 մլն 692.6 հազար դրամ` ՀՀ 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Բ. Գալստյանի, Ռ. Թադևոսյանի և Ա. Մուրադյանի կողմից ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի ավագ օպերլիազոր Հ. Սիլիզյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Օգոստոսի 20-ին, ժամը 12.20-ին տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Կողբացի փողոցի տներից մեկի տանիքը:
«Հակոբը նամակում գրել է, որ ինքը շատ լավ է, իրեն այնտեղ շատ լավ են վերբերվում; Հագուստ են տվել, բուժզննում է անցել: Ասում է` մի անհանգստացեք, ես լավ եմ: Իսկ վերջում գրել էր՝ ձեր սիրելի Հակոբ ջան»:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով տեղակալ Դավիթ Մուրադյանի դեմ գործով այսօրվա նիստը հետաձգվեց՝ մեղադրող դատախազի բացակայության պատճառով:
Գեղարքունիքի մարզի երկու գյուղական համայնքներում` Վարդաձորում և Լիճքում այսօր տեղի ունեցավ նորակառույց բուժամբուլատորիաների բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, այլ պատասխանատուներ:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
«Նման պայքարի սկզբունքով առաջնորդվող երիտասարդության պայքարն ինչ-որ մեկի կողմից նախապլանավորած, թատրոնացված գործընթաց է»,- նշեց նա՝ ավելացնելով, որ այսօր երիտասարդությունը մասնատվել է և անցել է տարբեր արիստոկրատական խավերի ներքո և թելադրվում է նրանց կողմից:
Այսօր Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի և հարակից երեք գյուղերի բնակիչները որոշ ժամանակով փակել էին Արարատի մարզի մայրուղին: Պատճառն այն է, որ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման պատճառով այս գյուղերի բնակիչները զրկվելու են ուղիղ ճանապարհով Մասիսի քաղաք մտնելուց:
«Բնական է, որ ուղեվարձի բարձրացումը նախևառաջ կազդեր սոցիալապես ամենաանպաշտպան խավերի վրա, որի մեջ մտնում է նաև երիտասարդության զգալի մասը, այսինքն՝ օգտագործելով շատ բնական դժգոհությունը, սկսեց զարգանալ նաև ներքևից սկսված այս շարժումը»:
Ադրբեջանի Կարմիր Խաչի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի սահմանը պատահմամբ հատած հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հետ:
ԶԼՄ ներկայացուցիչների այն հարցին` արդյոք հայաստանյան իշխանությունները սպասում են վերջերս Ադրբեջանի տարածքում գերեվարված ՀՀ քաղաքացու վերաբերյալ Ադրբեջանի որոշմանը` ադրբեջանցի ռազմագերու հարցում համապատասխան քայլեր ձեռնարկելու նպատակով, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է…
Երեք տարի առաջ, երբ այս երիտասարդ, ճարպիկ տնօրենը աշխատանքի անցավ ընկերությունում, այնտեղ աշխատում էին 1200 աշխատող, այսօր՝ իր 3 տարիների դե ֆակտո ղեկավարման ժամանակ, ընկերությունը կրկին ունի 1200 աշխատակից: Որտե՞ղ է այս տվյալներում երևում արտագաղթի խթանումը, եթե աշխատատեղերի ավելացում չի եղել: Ապատեղեկատվություն տարածելը շատ հեշտ է, բայց փաստերը թաքցնել հնարավոր չէ:
Շինարարարական աշխատանքներ իրականացնելիս շենքի 11-րդ հարկից վայր է ընկել և մահացել երեսպատման աշխատանքներ կատարող, 1981 թվին ծնված Բենիամին Փանոսյանը:
Այս մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից:
2013թ. օգոստոսի 13-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի, «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի և «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանի:
2013թ. հուլիսի 2-ին ՀՀ զինվորական դատախազությունը հայտարարությամբ էր հանդես եկել ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով դեպքերի կապակցությամբ, իրականացված քննության արդյունավետությունն ուսումնասիրող աշխատանքային խումբ ստեղծելու նախաձեռնության մասին:
Այսօր՝ օգոստոսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին: Ժամը 07:40-ի սահմաններում նշված ճանապարահահատվածի «Կարիտաս» ընկերության դիմաց բախվել են Օշական գյուղի բնակիչ, 31-ամյա Հայկազ Առաքելյանի վարած ВАЗ-2121 մակնիշի 21 VV 100 և 38-ամյա Մանուկ Տերտերյանի վարած КамАЗ 53 212 մակնիշի ՊՆ 2005 Տ համարանիշի ավտոմեքենաները:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց (ԲՊԱ) էթիկայի հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել ՀՀ Երևանի քաղաապետ Տարոն Մարգարյանի գույքի և եկամուտների աղբյուրների, շահերի բախման ռիսկերի, ներդրումները կառավարելիս պաշտոնական դիրքը և լիազորություններըի օգտագործման հնարավոր դեպքերի մասին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումը:
Օգոստոսի 18-ին, ժամը 15.50, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ Էջմիածին-Աշտարակ ճանապարհին, ՀՀ ԳԱԱ Աշտարակի Ֆիզիկական հետազոտությունների գիտակրթական համալիրի մոտ, տնակում դանակահարել են 1964 թ. ծնված Ալվարդ Մ.-ին:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի որոշմամբ Դավիթ Վրույրի Ջամալյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական:
Աշխատանքի ժամանակ պոմպը ընկել է ցիստեռնի մեջ։ Տղամարդը ցանկացել է այն դուրս հանել և մտել է ցիստեռնի մեջ։ Սակայն ցիստեռնի մեջ հավաքված թունավոր գոլորշիներից նրա ինքնզգացողությունը վատացել է և նա կորցրել է գիտակցությունը։
Այրվել է սկումբրիայի 15-20 թուփ և 6-7 հատ հացենի: Հրդեհի պատճառը հայտնի չէ: Գագիկ Մովսիսյանի հավաստմամբ` հրդեհը վնաս չի հասցրել այգու կոլեկցիոն բուսատեսակներին:
ՀՀ բնապահպանության նախարարության ներքին աուդիտի աշխատակիցները քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում նշեցին, որ ինքնասպան եղած իրենց գործընկեր Հայկ Հայրապետյանը շատ հավասարակշռած, աշխույժ և մարդամոտ երիտասարդ էր: Նրանց խոսքով՝ նա այսօր աշխատանքի է ներկայացել նորմալ հոգեվիճակում, և մյուս օրերի նման նորմալ շփվել է բոլորի հետ: