
Մանրամասներ Մյասնիկյանի վթարից. վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ

Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էինք՝ այսօր՝ օգոսոսի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 16:30 –ի սահմաններում 26 ամյա Արթուր Մանուկյանը վարելով Mercedes մակնիշի 97 ТМ 999 համարանիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և բախվել հաստաբուն ծառին: Ինչպես վթարի վայրից shamshyan.com-ին հայտնել է է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին և ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից հատուկ տեխնիկաների օգտագործմամբ: Քաղաքացիների և շտապ օգնության բժիշկների օգնությամբ դուրս են բերել հրշեջ փրկարարներն ու փրկարարների հետ ժամանած պարամեդիկները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը՝ Ա. Մանուկյանը և ուղևոր՝ 27-ամյա Հովհանես Հովհանիսյանը ծայրահեղ ծանր վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Մանրամասները՝ shamshyan.com-ում