
Կոտայքի մարզում Ford Transit-ը շուռ է եկել. կա զոհ և վիրավորներ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Օգոստոսի 19-ին, ժամը 19.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ավազի հանքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղեկացվել են «1-02» և «1-03» ծառայությունների հերթապահները: Այս մասին հաղորդում է ԱԻ նախարարությունը
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն էլ shamshyan.com -ին տեղեկացրել է, որ վթարը տեղի է ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում. Ford transit մարդատար մակնիշի 11 13 Լ համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի ու կողաշրջվել: Շամշյանի տեղեկություններով՝ վթարի հետևանքով թվով 10-ից ավելի քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցներ: Ըստ նախնական տեղեկությունների, կան նաև զոհեր:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի