
Նախարարության աշխատակիցը ցած է նետվել Կառավարության երրորդ մասնաշենքից

Այսօր Կառավարության երրորդ մասնաշենքից ցած նետվելով ինքնասպան է եղել մի երիտասարդ։ HayNews.am-ին հայտնի է դարձել, որ վերջինս ՀՀ բնապահպանության նախարարության աուդիտի բաժնի աշխատակից Հայկ Հայրապետյանն է:
Այժմ դեպքի վայրում են ոստիկանության, ԱԻՆ ու շտապօգնության աշխատակիցները: Մինչ այժմ տեղեկություններ էին տարածվել, թե երրորդ հարկից ցած տենվածը նախարարություն եկած այցելուներից է: Դեպքի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կհայտնենք առաջիկայում: