ԱԱԾ-ն հաստատում է. Ճոճկան գյուղի մոտակայքում ադրբեջանցի է ձերբակալվել
Հայ սահմանապահներն օգոստոսի 18-ին Լոռու մարզի Ճոճկան գյուղի մոտակայքում ձերբակալել են Վրաստանի քաղաքացի ազգությամբ ադրբեջանցու:
ԱԱԾ մամուլի կենտրոնից Panorama.am-ին հայտնել են, որ նա ձերբակալվել է սահմանն ապօրինի, առանց փաստաթղթերի հատելու համար: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ երեկ «Հրապարակը»-ը` հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին գրել էր, որ հայ-վրացական սահմանամերձ հատվածում Հայաստանի սահմանապահները ձերբակալել են Սադախլո գյուղի ադրբեջանցի բնակիչ Ալահվերդի Փելենգովին և տարել Հայաստան:
Ամբողջական հրապարակումը՝ Panorama.am-ում