
ԱՄՆ-ում ռմբակոծիչ է աղետի ենթարկվել. անձնակազմը կատապուլտով փրկվել է

Ամերիկյան Մոնտանա նահանգում փորձնական թռիչքի ժամանակ երկուշաբթի աղետի է ենթարկվել գերձայնային «Boeing B-1B Lancer» ռմբակոծիչը, տեղեկացնում է Military Times-ը:
Նշվում է, որ անձնակազմին, որը կազմված է եղել երկու օդաչուից եւ երկու օպերատորից, հաջողվել է կատապուլտի միջոցով փրկվել: Նրանք ոչ լուրջ վնասվածքներ են ստացել: