Աբովյան քաղաքում հետիոտնի համար նախատեսված ոչ բոլոր անցումներն են գծված, միայն գլխավոր փողոցներում են թարմացվում դրանք: Քաղաքացիները հաճախ ստիպված են լինում անցումները հատել մայթեզրերի վրայով: Որոշ անցումներ էլ հատելիս քաղաքացին անմիջապես հայտնվում է աղբամանների տարածքում և ստիպված դրանք շրջանցում է այլ ճանապարհներով:
Նախախորհրդարանի քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ քիչ առաջ Կոմիտաս 5 հասցեում գտնվող ապօրինի շինարարության վայրից բերման ենթարկված Տիգրան Խզմալյանը դուրս է եկել Ոստիկանությունից: Այս պահին նա նորից Կոմիտաս 5 հասցեում է
Վստահ եմ, որ Ձեր գահակալության հաջորդ տարիները ևս նշանավորվելու են եկեղեցաշինությամբ, Հայ Առաքելական եկեղեցի-Հայոց բանակ կապի ամրապնդմամբ, Հայ Առաքելական եկեղեցի-Սփյուռք կապերի խորացմամբ:
«Մենք միշտ էլ արել ենք եւ գլուխ գովելու խնդիր չունենք, իսկ Ադրբեջանում նախագահական ընտրություններ են սկսվում եւ դրա համար նպատակ ունեն ամեն ինչ օգտագործելու»:
Տաթև գյուղից դեպի Սվարանց գյուղ տանող ճանապարհին «Նիսսան Պատրուլ» մակնիշի ավտոմեքենան շրջադարձ կատարելիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, մտել Տաթևի եկեղեցի տանող հետիոտնային ճանապարհ և վրաերթի ենթարկել օտարերկրյա մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Թիվ 38 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նրան մինչեւ օգոստոսի 22-ը, ժամը 13:00-ը ժամանակ էր տրամադրել ընտրագրավը վճարելու համար։ Թեկնածուների գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 25-ն է:
Այսօր ոստիկաններըԿոմիտաս 5 հասցեի շինհրապարակից բռնի ուժով բերման են ենթարկել Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանին, ով փորձում էր փակել շինարարների ճանապարհը:
Անուշավանը մի քանի օր առաջ միացել է նշված հասցեում կատարվող ապօրինի շինարարության դեմ պայքարող Նախախորհրդարանի արագ արձագանքման խմբի անդամներին և պայքարի ընթացքում հաճախ դրսևորել է դյուրագրգիռ ու անհավասարակշիռ վարքագիծ` անտեսելով խմբից հեռանալու և նրա անունից հանդես չգալու բոլոր կոչերն ու հորդորները:
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հատկացման գները՝ ըստ չափորոշիչների։
Արաբկիր համայնքի ոստիկանության պետի տեղակալ Պետրոսյանը «Առավոտին» հայտնել է, որ տվյալ ակտիվիստը հաշվառված է հոգեբուժարանում: Քիչ առաջ Անուշավան Պետրոսյանը կտրել է երակները եւ այժմ կանգնել է՝ ձեռքերը վեր պարզած:
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1990 թ. ծնված Լալագե Հ.-ն և հայտնել, որ Հյուսիսային պողոտայում գտնվող բարում նկատել է, որ պայուսակը չկա, երբ պայուսակը վերադարձրել են, դրամապանակը մեջը չի եղել:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արամի անձը պարզելու և նրան ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Օգոստոսի 21-ին, ժամը 12.08-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկի տանիքում:
Պատահարի հետևանքով «Օպել Վեկտրա»-ի ուղևորը և «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Քիչ առաջ ոստիկանություն բերման են ենթարկել Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանին, ով մտել էր շինհրապարակ՝ խոչընդոտելու աշխատանքները: Նրա նկատմամբ բռնություններ են կիրառել ոստիկանները և բռնի ուժով նստեցրել մեքենան:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ:
Դպրոցականների սննդի բազային ֆինանսավորումը մեկ սովորողի համար կկազմի օրական 140 դրամ, որն իր մեջ ընդգրկում է կաթ (200մլ) և թխվածք/բուլկի (60 գրամ): Երեխաների նախաճաշի բազմազանությունը ապահովելու նպատակով դպրոցական կաթ ծրագրով, որպես այլընտրանքային կերակրատեսակներ, երեխաներին կարող են հատկացվել նաև կակաո, կեֆիր, յոգուրտ, հյութ և այլն:
Օգոստոսի 21-ին, ժամը 12.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 5 շենքի մոտակա կիսակառույց շինությունից քաղաքացի է սպառնում ցած նետվել. անհրաժեշտ է օգնություն:
Սպիտակ-Գյումրի ճանապարհի 23-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճանապարհի մետաղյա արգելապատնեշին, ինչի հետևանքով 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կոմիտասի 5ա, 3 և 7 շենքերի բնակիչներն այսօր վաղ առավոտից շրջապատել են իրենց շենքերի անմիջական հարևանությամբ կառուցվող բազմահարկ նորակառույցի շինհրապարակի մուտքը՝ այդպիսով փորձելով դիմագրավել Կոմիտասի 5 հասցեում կատարվող շինարարությանը, որն արդեն 4 տարի է, ինչ սկսվել է, և, ըստ բնակիչների, անօրինական է, քանի որ իրենց կարծիքը ոչ ոք հաշվի չի առել այդ տարածքում շինարարություն սկսելիս, իսկ բուն շինարարությունն ընթանում է բազմաթիվ խախտումներով:
Երեկ՝ օգոստոսի 20-ին, գայլերի հարձակման հերթական դեպքն է գրանցվել Լոռու մարզում: Գայլերն այս անգամ մեծ վնասներ են հասցրել մարզի Կողես համայնքի բնակիչ Խաչիկ Կիրակոսյանին:
«ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 54 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին Գարեգին Բ-ի հայրապետությամբ պատվով իրականացնում է դարերից եկեղ իր առաքելությունը, իր սուրբ կամարների տակ է հավաքում աշխարհասփյուռ հայությանն ու դարձնում նրանց մեկ բռունցք:
Ջրամբարի մոտ հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ այդ կինը ամուսնացել էր 6 տարի առաջ, ծնունդով Գեղարքունիկի մարզի Ճամբարակ քաղաքից էր, և ուներ 2 անչափահաս աղջիկներ՝ 5 և 3 տարեկան:
Օգոստոսի 21-ին, ժամը 10.50-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի զինկոմիսարիատի ետնամասում աղջիկ է ընկել ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մինչ օրս համապատասխան գծանշումներ են ապահովվել գլխավոր ու երկրորդական` 70 փողոցներում:
Օգոստոսի 21-ին, ժամը 09.32-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լեռնագործների թաղամասի թիվ 15 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քիլերի դերում հանդես է եկել ոստիկանը:
Գյուղացիները խոստավանում են, որ հույսները կտրել են գյուղապետերանից ու խնդրանքը հասցեագրում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ որպեսի միջոցներ տրամադրի դպրոցը նորոգելու ու ջեռուցելու համար:
Սահմանամերձ Երվանդաշատ համայնքի խնդիրներին 168.am-ը բազմիցս անդրադարձել է: Ճանապարհները վատ վիճակում են, գյուղում տրանսպորտ չի գործում ու նկատվում է արտագաղթի աճ: