Անչափահասին խոստացել է դերասան դարձնել, փոխարենը դրդել է մուրացկանության
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվել է ց մուրացկանությամբ զբաղվելու համար երկու և ավելի երեխաների հավաքագրելու, նրանց շահագործելու և գողության մեջ ներգրավելու գործով դատաքննությունը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Նախնական դատական նիստին դատավարության բոլոր մասնակիցները չէին ներկայացել, մասնավորապես՝ ներկա չէին գործով տուժող Արարատ Կիրակոսյանը և իր ներկայացուցիչը, սակայն դատարանը գտել է, որ նրանց բացակայությամբ հնարավոր է անցկացնել առաջին դատական նիստը և սկսվել է դատաքննությունը։
Դատախազը հրապարակել է մեղադրական եզրակացությունը, համաձայն որի Արման Գիվարգիզովը երկու և ավելի երեխաների շահագործելու դիտավորությամբ, օգտագործելով տասնութ տարին չլրացած` Արարատ Կիրակոսյանի, Միսակ Բասեյանի և Վռամ Ղազարյանի` ծնողական հսկողությունից դուրս մնալու և փողոցում հայտնվելու առումով վերջիններիս վիճակի խոցելիությունը, 2013թ. հունվար ամսին, խաբեությամբ` հետագայում բարեկեցիկ կյանքով ապահովելու, նյութական վիճակը բարելավելու և այլ կեղծ խոստումներով, մուրացկանությամբ զբաղվելու համար հավաքագրել է մինչև մարտի 19-ը և նրանց դրել և պահել է շահագործման մեջ` ստանալով և տնօրինելուվ Երևանի տարբեր փողոցներում վերջիններիս կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները:
Նախաքննությամբ պարզ է դարձել, որ Ա. Գիվարգիզովը 2013թ. հունվարի կեսերին Մաշտոցի պողոտայում գտնվող ինտերնետ ակումբում ծանոթացել է գործով տուժող, անչափահաս Արարատի հետ, ապա օգտվելով անփաչահասի խոցելի վիճակից՝ վերջինս փախել էր տնից, բնակության վայր չուներ, հայրը վաղուց լքել էր ընտանիքը ու մեկնել ՌԴ, մուրացկանությամբ զբաղվելու համար հավաքագրել ու մինչև մարտի 19-ը շահագործել է նրան: Նա Արարատին խոստացել է անձնագիր ու վարորդական իրավունքի վկայական ձեռք բերել, իր հետ ՌԴ Ռոստով քաղաք տանել, մեծահարուստ աղջկա հետ ամուսնացնել և բարեկեցիկ կյանքով ապահովելու, ընտանիքից հեռացած նրա հորը գտնել և նրանց հանդիպումը կազմակերպել: Սակայն քրեական գործի նյութերի համաձայն, մեղադրյալը ստացել ու տնօրինել է Երևանի տարբեր փողոցներում վերջինիս կողմից մուրացկանությամբ վաստակած, ընդհանուր՝ մոտ 250.000 ՀՀ դրամ գումարը:
2013թ. հունվարի 18-ին Ա. Գիվարգիզովը գործով մյուս տուժող Վռամի հետ ևս ծանոթացել է նույն ինտերնետ ակումբում, օգտագործելով մուրացկանությամբ զբաղվող երեխայի վիճակի խոցելիությունը, խոստացել է նրա համար անձնագիր ու վարորդական իրավունքի վկայական ձեռք բերել, բացի այդ խոստացել է բջջային հեռախոս գնել, ինչպես նաև դերասանի կարիերա, ապա՝ մուրացկանությամբ զբաղվելու համար նույն օրը հավաքագրել է Վռամին:
Հավաքագրելուց հետո հաջորդ օրերին հունվարի 19-ին ու 20-ին անչափահասին շահագործելու ընթացքում նա ստացել և տնօրինել է Երևանի տարբեր փողոցներում Վռամի կողմից մուրացկանությամբ վաստակած, ընդհանուր՝ շուրջ 7.400 դրամ գումարները:
Ա. Գիվարգիզովը 2013թ. հունվարի վերջերին, գործով դեռևս չպարզված օրը, Երևանի Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեսել է «Թիվ 1 հատուկ կրթահամալիրի» սան, մուրացկանությամբ զբաղվող, սույն գործով տուժող, տասնութ տարին չլրացած Միսակին, ծանոթացել նրա հետ: Օգտագործելով ծնողական հսկողությունից դուրս մնալու առումով վերջինիս վիճակի խոցելիությունը, այս անգամ անչափահասին շահագրգռելով 250.000 ՀՀ դրամ աշխատավարձով որպես թիկնապահ աշխատանքի ընդունելու կեղծ խոստումով, բոլորի համար կիրառելի այլ՝ նրա համար անձնագիր և վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու, իր հետ ՌԴ Ռոստով քաղաք տանելու և բարեկեցիկ կյանքով ապահովելու կեղծ խոստումներով, մուրացկանությամբ զբաղվելու համար հավաքագրել է Միսակին և շուրջ 5 օր շահագործել նրան՝ ստանալով և տնօրինելով Երևանի տարբեր փողոցներում մուրացկանությամբ նրա վաստակած, ընդհանուր՝ շուրջ 25.000 ՀՀ դրամ գումարները:
Ըստ մեղադրական եզրակացության՝ բացի մուրացկանությունից Ա. կազմակերպել ու անչափահասներին ներգրավել է գողության մեջ: 2013թ. հունվարի վերջերին, գործով դեռևս չպարզված օրը, իր կողմից շահագործման վիճակում գտնվող Արարատին, Միսակին և իրենց հետ նույն հարկի տակ բնակվող անչափահաս Ա. Հովհաննիսյանին հայտնել է, որ պատրաստվում է զբաղվել օգտագործված եվրոպական հագուստի առևտրով, որի համար իրեն անհրաժեշտ է 50.000 ՀՀ դրամ և քանի որ տղաները չեն կարող այդքան գումարը 1-2 օրում մուրացկանությամբ հավաքել այդքան գումար, ուստիև պետք է կատարեն գողություն։
Նրա կազմակերպմամբ, անչափահասները ներգրավվել են հանցագործության մեջ։ Մասնավորապես «Գոլդուեյ» ՍՊԸ-ին պատկանող՝ «Շկոդա» մակնիշի՝ Տ7181 համարանիշի ավտոմեքենայից գաղտնի հափշտակել են գազի գլանանոթը՝ «Գոլդուեյ» ՍՊԸ-ին պատճառելով զգալի չափերով՝ 120.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Գողացված գազի գլանանոթը Ա.Հովհաննիսյանը մի քանի օր անց 30.000 ՀՀ դրամով վաճառել է և գումարը տվել Արման Գիվարգիզովին։
Ամբաստանյալներից Ա. Գիվարգիզովը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց, իսկ Ալբերտ Հովհաննիսյանը հակառակը՝ ընդունեց առաջադրված մեղադրանքը: Դատարանն այսօր սահմանեց նաեւ ապացույցների հետազոտման հաջորդականության կարգը, ըստ որի նախ կհարցաքննվեն վկաները, ապա տուժողները, եւ վերջում ամբաստանյալները ու անցավ վկաների հարցաքննությանը։
Հաջորդը հարցաքննության հրավիրվեց Քասթինգ ստուդիայի աշխատակից Անի Հարությունյանը: Նշված ստուդիան գտնվել է Մաշտոցի պողոտայում՝ Դերասանի տան շենքում, որը, ինչպես վկան նշեց, իր աշխատանքի անցնելուց մի քանի օր անց տեղափոխվել է Բաղրամյան պողոտա: Վկայի խոսքով նա այդտեղ աշխատել է 10 օր: Վկան հայտնեց, որ իրենց գրասենյակում տեսել է գործով տուժող Միսակ Բասեյանին և Ալբերտ Հովհաննիսյանին և երբ Արմանը նրանց ինչ որ տեղ է ուղարկել՝ փոխանցելով թղթի մի կտոր, բայց թե ինչ է եղել այդ թղթի վրա գրված վկան չի իմացել: Վերադառնալով՝ Արամը նրանց հարցրել է «աղջիկ ա, թե տղա»։ Ինչպես հետագայում վկան պարզել էր, եթե տղաները գումար հավաքել են, ապա տղայա, եթե ոչ, ապա աղջիկ:
Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին, որի ժամանակ կշարունակվի վկաների հարցաքննությունը:
Ամողջությամբ կարդացեք սկզնաղբյուր կայքում: