Բաժիններ՝

Շենգավիթցի «բեթմենը». Երջանիկ Խ.-ն կնոջը կողոպտելուց հետո ցատկել է 3-րդ հարկի պատուհանից և փախել

Օգոստոսի 28-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Երջանիկ Խ.-ին:

Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցի 7 շենքի մի բնակչուհու պայուսակից բացահայտ հափշտակել է 422.000 դրամ և 5 դոլար, ապա 3-րդ հարկի բնակարանի պատուհանից ցատկելով` դիմել է փախուստի:
Երջանիկ Խ.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է հափշտակված 422.000 դրամը և 5 դոլարանոց թղթադրամի պատռված կտորը:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031