
Վրաերթ Սարյան փողոցում. Աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 28-ին, ժամը 21.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Սարյան փողոցի թիվ 3 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա աղջկա և թողնելով դեպքի վայրը` հեռացել: Աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: