
Աղվան Հովսեփյանը պարգևատրել է դեսպաններին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին և Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիթովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր` կարևորելով հատկապես հանցավորության դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իրավապահ մարմինների համագործակցությունը` անկախ պետական սահմաններից:
ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել դեսպաններին` Իտալիայի, Ղազախստանի և Հայաստանի դատախազությունների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռնարկած քայլերի համար և պարգևատրել նրանց « ՀՀ դատախազության 95 տարի » հոբելյանական մեդալով:
«ՀՀ դատախազության 95 տարի » հոբելյանական մեդալով պարգևատրվել է 8 դիվանագետ` Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Ռումինիայի, Իտալիայի և Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանները, ինչպես նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը և իրավաբանական հարցերով խորհրդատուն: