
ՀԺ. Վալերի Օսիպյանը՝ քաղաքացիներին ոստիկանության մեքենաներում և բաժիններում ծեծելու մասին

«Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը փոխոսիկանապետ Վալերի Օսիպյանի հետ հարցազրույց է արել:
– Պարոն Օսիպյան տեսախցիկների առաջ ոստիկանները թատրոն են ցույց տալիս իբր օգնում են ակտիվիստներին, իսկ երբ ակտիվիստին բերման են ենթարկում և տեսախցիկ չկա, սկսում են ծեծի ենթարկել, օրինակ՝ Արգիշտի Կիվիրյանի դեպքը։ Ի՞նչ կասեք թատրոնի մասին։
– Ես ձեզ անկեղծ ասեմ, թե՛ մեքենաներում, թե ոստիկանական բաժիններում և առհասարակ ոստիկանությունում տեղի չի ունենում այդ ձեր ասած թատրոնը։ Անկախ նրանից` Արգիշտի Կիվիրյանն է, թե ով է, մեր համար քաղաքացի է, չի կարող տենց բան լինել։ Մենք շատ-շատ վաղուց այդ ձեր ասած թատրոններից ազատվել ենք, եթե եղել է։ Դուք տեսնում եք, եթե հրավիրում ենք, բայց քաղաքացին չի գալիս, մենք ստիպված պետք է բերման ենթարկենք, և բերման ենթարկելու ընթացքում կարող են կապտուկներ առաջանալ ոչ միտումնավոր։ Իսկ ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով իրավունք ունի կիրառել համաչափ ուժ և այսուհետև մենք լինելու ենք շատ կոռեկտ, հետևողական օրենքի տառին։
– Այսուհետև՞։
– Մենք միշտ էլ աշխատել ենք համաչափ, ուղղակի չափից դուրս մարդկային, հանդուրժողականություն ենք դրսևորել մեր քաղաքացիների նկատմամբ, ովքեր ակցիաներ են իրականացնում։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում: