
Գյումրի. արտագնա աշխատանքի դառը պտուղները (տեսանյութ)

Գյումրիում ամեն քայլի զգացվում են համատարած աղքատության ու գործազրկության հետևանքները, այդ թվում և՝ երբեմնի ավանդապաշտ քաղաքի ընտանիքների և բնակիչների ճակատագրերում: Յուրաքանչյուր թաղամասում ու տնակային ավանում հանդիպում ես նաև ծնողական խնամքից զրկված տասնյակ մանկահասակ երեխաների:
«Շիրակ կենտրոնի» պատրաստած հերթական տեսանյութը փոքրիկ Անահիտի մասին է, որը ծնողների բաժանումից հետո ավելի քան մեկ տարի է եկել է ՌԴ-ից և ներկայումս գտնվում է 2-րդ կարգի հաշմանդամ հորաքրոջ խնամքի ներքո: Նա երկրորդ տարին է՝ հաճախում է «Թռչունյան տուն» մանկատանը կից գործող դպրոցի 1-ին դասարան, քանի որ նոր-նոր է սովորում հայերեն: Հորաքրոջ խոսքերով՝ իրենք հարկադրված են երեխային մանկատանը տեղավորել, քանի որ որևէ դպրոց չի ցանկացել ընդունել փոքրիկ Անահիտին, պատճառաբանելով, թե հայրը Հայաստանի քաղաքացի չէ:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օգնություն տրամադրելու նպատակով այցելել են քաղաքի հին թաղամասերից մեկի մի խարխուլ տանը բնակվող երեխային:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: